"Հասարակություն առանց բռնության" հասարակական կազմակերպության արագ արձագանքման խումբը անցած տարի հայտնաբերել է ընտանեկան բռնության ևս մեկ դեպքը: Բռնության զոհը Սիրանույշ Աղաբեկյանն է, որին ամուսինը դանակահարել է, ապա հրկիզել համատեղ սեփականության բնակարանը՝ կնոջն ու երկու երեխաներին թողնելով առանց տանիքի: Բռնության զոհ դարձած Սիրանուշի գործն անհրաժեշտ հունով չի ընթացել, քանի որ Վանաձորի ոստիկանությունը անգործության է մատնված եղել, կարծում են փաստաբանն ու ՙՀասարակություն առանց բռնության՚ հասարակական կազմակերպությունը:
Երևանի առաջին տուն-ինտերնատում այսօր օրը տոնական է եղել։ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ուսանողները "Գագիկ Ծառուկյան" հիմնադրամի աջակցությամբ նվերներով ու համերգով այցելել են տարեցներին։
"Վանաձոր-Քիմպրոմի" աշխատակիցները ամիսներ շարունակ իրենց՝ գնալով կուտակվող աշխատավարձերն ստանալու պահանջով, շարունակում են թակել քաղաքային ու մարզային իշխանավորների դռները: Յուրաքանչյուր ցույցից հետո, այս կամ այն գործչի միջնորդությամբ, վճարվում է մեկ-երկու ամսվա աշխատավարձը միայն: Այսօր ևս քիմիագործները փորձել են հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:
Չնայած Ադրբեջանի հոխորտանքին՝ կողմերից և ոչ մեկը պատերազմ չի ուզում. այս տեսակետին են քաղաքագետներ Սերգեյ Մինասյանն ու Ստեփան Գրիգորյանը: Հրադադարից 20 տարի անց ինչի՞ն են պատրաստ հայկական ու ադրբեջանական կողմերը, ինչպիսի՞ն է ԵԱՀԿ եռանախագահների դիքորոշումը հակամարտության հարցում:
Ազգային ժողովում այսօր տեղի է ունեցել արտահերթ նիստ: Օրակարգում եղել է նաև Կառավարության ներկայացրած կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքը փոխելու հարցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկը կրկնել է Մադրիդյան սկզբունքի վեց կետերը: Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ փոխվել է շեշտադրումը և ամերիկացի համանախագահը փաստորեն որևէ նոր բան չի ասել: Մտահոգիչ է, որ միջնորդ երկրների հայտարարություններին հետևում է Ադրբեջանի ագրեսիան և պատերազմ սկսելու ռազմատենչ հայտարարությունները:
Հանգստյան օրերին անցկացվել է նարդու Հայաստանի գավաթի խաղարկությունը: Մոտ 160 մասնակից է պայքարել հաղթողի կոչման համար: Այս տարի գավաթի խաղարկությանը աջակցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ստուգատեսի հաղթողներն ու մրցանակակիրները ՀԱՕԿ նախագահի կողմից դրամական խոշոր պարգևների են արժանացել:
Պատերազմը հաղթելու համար կարևոր զենքերից մեկը տեղեկատվական դաշտում ճիշտռազմավարությունանելն է: Սովետական Կարմիր բանակը Գերմանիային տապալեց նաև տեղեկատվական ազդեցիկ մարտավարության շնորհիվ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv