Items filtered by date: Չորեքշաբթի, 07 Մայիսի 2014
Չորեքշաբթի, 07 Մայիսի 2014 22:10

Էպիկենտրոն 07.05.2014

 

Published in Էպիկենտրոն

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական աշխատանքային հանդիպումը, որը վարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը նաև այդ հանձնաժողովի նախագահն է: Նիստին մասնակցել և Սահամադրության փոփոխության վերաբերյալ  դրական դիրքորոշում է ներկայացրել Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Մայր օրենքը փոփոխելու մասին հանրային լսումները դեռ մեկ ամիս էլ կշարունակվեն: Հիշեցնենք, որ քաղաքական ուժերից շատերը և տարբեր հասարակական կազմակերպություններ դեմ են արտահայտվում Սահմանադրության փոփոխությանը՝  դա համարելով ժամանակավրեպ: 

Չորեքշաբթի, 07 Մայիսի 2014 18:49

Այսօր Ռադիոյի միջազգային օրն է

Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: 1895-թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը  ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը՝  իրականացնելով առաջին ռադիոկապը: Առաջին անգամ Ռադիոյի օրը նշվեց ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտի 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը ռադիոյի տոնը դարձրեց ամենամյա: Հայաստանում անկախ ռադիընկերությունների հիմնադրման տեսակետից բեղմնավոր շրջանը սկսվեց 1995 թվականին և այսօր մեր երկրում գործում են 10-ից  ավելի ռադիոկայաններ: 

Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Սևակ Հովհաննիսյանը, Անդրանիկ Գևորգյանն ու Գագիկ Գալստյանը հավատացած են, որ դատական կարգով կարողանալու են վերականգնել իրենց իրավունքները: Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ երեկ տեղի է ունեցել դատական առաջին նիստը:  

Գյուղնախարարությունը հրապարակել է մարտի 30-ին և 31-ին ցրտահարության հետևանքով գյուղատնտեսության կրած վնասը, որը կազմել է մոտ 12 միլիարդ դրամ։ Ամենամեծ վնասը կրել են Արմավիրի և Արարատի մարզերը համապատասխանաբար 5,8 միլիարդ և 4,7 միլիարդ դրամ։ Արագածոտնի մարզի վնասը կազմել է 900 միլիոն դրամ. Վայոց Ձորում մոտ 200 միլիոն դրամ և Տավուշում 88 միլիոն դրամ։ Սյունիքի և Լոռու մարզպետարանները ցրտահարության վնասը դեռ չեն հաշվել։  

Տաքսու վարորդներն այսօր կրկին խոսել են իրենց խնդիրների մասին, բայց Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնյաների ներկայությամբ: Առաջարկել են բարդացնել դեղին համարների տրամադրման կարգը, որպեսզի այն բաժին ընկնի միայն փորձառու վարորդներին: Քննարկումը թեժ է եղել: Նախարարության ներկայացուցիչներն ասել են, որ դեղին համարներին փոխարինող նույնականացման քարտը առաջին հերթին օգուտ է տաքսիստների համար:  

Յուրաքանչյուր տարի մայիսի 6-ին ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը այցելում է Նոյեմբերյան՝ հարգանքի տուրք մատուցելու 1991 թվականին այդ օրը զոհված ոստիկանների հիշատակին, հանդիպում նրանց հարազատների հետ։ Այս տարի նույնպես, բացառություն չի եղել։ Նոյեմբերյանցիները, ինչպես միշտ, սպասված հյուրին դիմավորել են առանձնակի ջերմությամբ։

Մի քանի անգամ բնապահպանները պահանջել են արդեն նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրաժարականը:  Սակայն միայն նախարարի փոփոխությունը խնդիրների լուծում չէ: Ի՞նչ են պահանջում բնապահպանները նոր նախարարից և որո՞նք են ոլորտի ամենակարևոր խնդիրները:

Ռեժիմ` ես հայ եմ, սպանիր ինձ: Այս գրությամբ շապիկներ հագած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի աջակիցները  հավաքվել էին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց: Դատական նիստի ընթացքում վկաներից մեկը հարցաքննվել է, իսկ ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել է, որ բանտում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։