Items filtered by date: Շաբաթ, 10 Մայիսի 2014

Անցյալ տարի հայտարարվեց Բաց երկնքի քաղաքականության մասին, ստորագրվեցին որոշակի փաստաթղթեր, որոնք հույս ներշնչեցին, որ ավիատոմսերի գները կարող են դառնալ ավելի մատչելի: Անցել է որոշակի ժամանակ, ի՞նչ ունենք այս ոլորտում: 

"Էպիկենտրոն" լրատվականը շարունակում է ստանալ  ահազանգեր սոցիալապես անապահով ընտանքիներից:  Հերթականը Աշտարակից է: Նրանց գերխնդիրը ոչ այնքան սոցիալական վատ վիճակն է, այլ հիվանդ երեխան:  Փոքրիկը հիվանդ է արյան լեյկոզով:   Ընտանիքը բնակվում է հանրակացարանում:

Շաբաթ, 10 Մայիսի 2014 17:42

Նոր կռիվ՝ Դալմայի այգիներում

Դալմայի այգիներում կրկին կռիվ է: Այս անգամ քաղաքապետարանի որոշմամբ կառուցապատող ընկերությանն է հատկացվել ճանապարհը, որով մշակողները մոտենում են այգիներին: Ընկերությունն արդեն չափագրում է անցկացրել, կառուցապատվելու է ոչ միայն ճանապարհը, այլև այգիների մի հատված: 

Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության համագումարը, որի ընթացքում կառույցը վերանվանվել է Երիտասարդական Կոնգրես: Համագումարին մասնակցել է  204 պատվիրակ, հրավիրված են եղել նաև ոչ իշխանական քառյակի և արտախորհրդարանական այլ կուսակցությունների երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Համագումարի ընթացքում երիտասարդ կոնգրեսականներին է միացել նրանց ավագ ընկերն ու առաջնորդը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 

Հայաստանի արտաքին գործերի նախարարն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի մայիսի 7-ի աղմկահարույց հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի նախ Արցախի սահմանամերձ շրջանները Ադրբեջանին հանձնելով, հետո միջանկյալ կարգավիճակ ստեղծելով: “Չնայած սադրիչ հռետորաբանությունից և գործողությունից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին` Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները ու թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանի վիճակի սրմանը”,- ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Ամերիկացի դիվանագետին պատասխանել են  Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունները, իսկ Արցախի իշխանությունը շեշտել է, որ չի զիջի ոչինչ:

Շաբաթ, 10 Մայիսի 2014 13:23

Էպիկենտրոն 10.05.2014

Published in Էպիկենտրոն

Լեռնային Հացավան գյուղը այդ անունն է ստացել բերրի դաշտեր ունենալու շնորհիվ: "Գյուղը վար ու ցանք, անասուն պահողի տեղ է",- ասում են հացավանցիները: Հարևան գյուղերից այստեղ են գալիս բնակվելու, քանի որ հողն այստեղ բերրի է: Բայց և գյուղից դուրս եկողներ էլ կան, հիմնականում՝ երիտասարդներ:

1991 թվականի այս օրերին, երբ ինքնապաշտպանական մարտեր էին մղվում մեր երկրի սահմանում, Արցախ աշխարհի մի մասը՝ Գետաշենը, հարակից հայաբնակ գյուղերի հետ քաղաքական խարդավանքի զոհ դարձավ։ Կիրովաբադում տեղակայված խորհրդային բանակը "կոլցո" օպերացիայի միջոցով դավադրաբար ներխուժեց Գետաշեն։ Գյուղը դեռևս թշնամու ձեռքում է, սակայն ողջ մնացած գետաշենցիները  չեն կորցրել հայրենիքը ազատագրելու հույսը։

Մայիսյան տոներին մարդաշատ է հատկապես Հաղթանակի զբոսայգում գործող թանգարանը: Շենքը կառուցվել է 1950 թվականին, որպես թանգարան գործում է 1970 թվականից սկսած: Սկզբնական շրջանում թանգարանում եղել է Հայրենական պատերազմին նվիրված ցուցադրություն, իսկ 1995 թվականից ներկայացվում են նաև Արցախյան ազատամարտին նվիրված ցուցանմուշներ:

Վանաձորում Հայրենական Մեծ Պատերազմի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ կայացել է ամենամյա հաղթական տոնախմբություն:  

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։