Խոսքի ազատությունը ոչ թե սահմանափակելու, այլ չարաշահելու դասական դեպք Հայաստանում արձանագրվել է օրերս: Աղասի Ենոքյան անունով մեկը, որը ներկայանում է իբրև քաղաքագետ, իսկ իրականում կառավարության չինովնիկ է, մի հարցազրույց էր տվել, որի մեջ տեղ գտած մտքի որոշ փայլատակումներ արժանացել են սոցիալական ցանցերի օգտատերերի բուռն քննարկմանը: Ներկայացնում ենք որոշ դրվագներ ֆեյսբուքի օգտատերերի եթերին հարիր և բնավ ոչ ամենակոշտ գնահատականներից:
Սամցխե Ջավախքի Ասպինձայի վարչության Դամալա գյուղում մայիսի 1-ին գյուղացիները մեծ շուքով նշել են ավանդական դարձած գյուղի տոնը: Դամալան շրջանի միակ հայաբնակ գյուղն է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացրած աղմկահարույց բացահայտումների հետ կապված, անակնկալ այցելել է Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները հաստատության տնօրենի և աշխատակիցների ներկայությամբ վարչապետին են զեկուցել իրենց բացահայտած փաստերը, ըստ որոնց՝ դասընթացների ժամանակ դաստիարակը գրչով հարվածել է աշակերտներից մեկի ձեռքերին, անվայել արտահայտություններով դիմել նրան: ՄԻՊ գրասենյակը մի քանի անգամ հաստատությունում բացահայտել է նաև ժամկետանց սնունդ և սննդի պահման պայմանների խախտումներ:
Մոսկվայի բիզնեսի և իրավունքի ինստիտուտը զրկվել է լիցենզիայից: 55 ուսանող երկու տարի առանց դիպլոմի է մնացել: Բուհի ռեկտոր Աշոտ Առաքելյանն ուսանողների զանգերին չի պատասխանում, իսկ մասնաճյուղի՝ Մոսկվայում գործող մայր բուհի ռեկտորը ուսանողներին խորհուրդ է տալիս դիմել դատարան և պահանջել 4 տարվա վարձը: Մինչդեռ ռեկտորն անհետացել է:
Հայկական հեքիաթները՝ 10-ից ավելի լեզուներով տարածվում են աշխարհում: Նույնիսկ չինացիներն ու կորեացիները կարող են ընթերցել, օրինակ՝ Հովհաննես Թումանյանի “Բարեկենդան” հեքիաթը: Լեզվաբան Ռիչարդ Գիդաչյանի մտահղացումը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների:
Դերասան Վարդան Պետրոսյանը արդեն տևական ժամանակ անօրինական է պահվում անազատության մեջ, պնդում է նրա փաստաբանը: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը լրացել է և դատարանը որոշում է կայացրել ու անորոշ ժամկետով երկարացրել է դերասանին կալանավորման մեջ պահելու համար: Իր պաշտպանյալի խախտված իրավունքները վերականգնելու համար, Վարդան Պետրոսյանի փաստաբանը դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայաստանում մամուլի ազատությունը ճգնաժամային վիճակում է, քանի որ լրատվամիջոցների մեծ մասը չգիտի, թե որտեղ է սահմանափակվում իր ազատությունը և որտեղ սկսվում էթիկան, իսկ շատ լրատվամիջոցներ էլ ստեղծված են քաղաքական պատվեր կատարելու համար: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը այսօր խոսել են Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների տարբերությունների մասին՝ մատնանշելով այն խնդիրները, որոնք դեռևս չի կարողացել հաղթահարել հայկական լրագրությունը:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ապրիլի 30-ից մայիսի 6-ը հյուրընկալել է Դեյվիդ Դորֆմանի պարի թատրոնը։ Թատրոնի արտիստները կներկայացնեն ամերիկյան ժամանակակից պարը Արամ Խաչատրյան համերգասրահում, տեղի կունենա փորձի փոխանակում հայ պարողների հետ։
Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օրն է: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով այն ամրագրելէ: Ամերիկյան "Freedom House" կազմակերպությունը 1980-ից ուսումնասիրում է մամուլի ազատության վիճակն ամբողջ աշխարհում: Հերթական զեկույցը հրապարակված է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv