Items filtered by date: Հինգշաբթի, 15 Մայիսի 2014
Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 22:10

Էպիկենտրոն 15.05.2014

 

Published in Էպիկենտրոն

Ընտանիքի օրվա առիթով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրընկալել է մի քանի գյումրեցի ընտանիքի, շնորհավորել, հանձնել նվերներ:  Կարոր համարելով ամուր ընտանիքի դերն ու նշանակությունը` Սամվել Բալասանյանը շեշտել է, որ արվելու է հնարավորը, որպեսզի  թեթևանա գյումրեցիների  հոգսն ու ընտանիքներն ապրեն լիարժեք կյանքով, մտածեն  շատ զավակներ լույս աշխարհ բերելու և հայրենիքի համար պիտանի մարդ դաստիարակելու մասին:  

"Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը  և Հանրապետական կուսակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր  մեկնաբանել են  վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հանդիպումը 100 խոշոր գործարարների հետ: Քաղաքական գործիչների կարծիքով, վարչապետը դաշտը պատրաստում է մեծ փոփոխությունների համար:

Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 17:56

Հրաժեշտ ծիծաղի թագուհուն

Ծիծաղի թագուհուն այսօր ծափողջույններով են հրաժեշտ տվել նրա արվեստի երկրպագուները: Ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև վարչապետը, Երևանի քաղաքապետը:

Ինչպե՞ս են ապրում, սնվում, երթևեկում հատուկ պետական պաշտպանության ենթակա պաշտոնյաները՝ այսուհետև գաղտնիք է լինելու: Կառավարությունն արտահերթ կարգով խորհրդարան է ներկայացրել Գնումների մասին օրենքի և պետական գաղտնիքի մասին օրենքի լրացում կատարելու վերաբերյալ մի նախագիծ, որը նախատեսում է խիստ հսկողություն սահմանել և  գաղտնի իրականացնել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց սննդի ձեռքբերման, կեցության, տրանսպորտային սպասարկման և արարողակարգերի հետ կապված գործառնությունները: Նախագիծը բուռն քննարկում է անցել խորհրդարանում: 

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի այցի ընթացքում ճիշտ շեշտադրումներ է կատարել մեզ համար առաջնահերթ խնդիրների վերաբերյալ, դա այցելություն էր հին բարեկամին. այսօր ասել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Այսօր Կառավարության շենքի դիմաց կրկին բողոքել են: Այնտեղ, սակայն, մեկ պահանջ չի հնչել: Գործադիրի հետ խոսել և հանդիպել են ցանկացել տարբեր խնդիրների տեր անձինք: Որդեկորույս մայրեր, դատապարտյալների ծնողներ, Դալմայի այգու  հողատերեր և անկախության ձգտող հացառատցիներ:  

Հինգշաբթի, 15 Մայիսի 2014 17:20

Մուլտիկնիկ 15.05.2014

Published in Մուլտիկնիկ

Միջազգային կոնֆերանս Հայաստանում. ՅԱՐՈՒՇ-ի 24-րդ տարեկան կոնֆերանսի համակազմակերպիչն այս տարի Հայաստանն է: "Որակումներ աշխատաշուկայի համար" խորագիրը կրող կոնֆերանսի նպատակը բուհ-աշխատաշուկա, ուսանող-գործատու հարաբերությունների խնդիրները բացահայտելն է: Կոնֆերանսի բացմանը ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանը, որի արտադրական հնարավորությունների մասին ևս անցյալ ժամանակով էր խոսվում, հավակնում է դառնալ պետության և բիզնես միջավայրի արդյունավետ գործակցության հերթական օրինակ: Գործարանի տարածքը կարգի բերելուց հետո, այն կտրամադրվի գործարարներին, այդպիսով Ղարմետաքսկոմբինատի ծրագրի հաջող մեկնարկից հետո դա կդառնա տեղի արդյունաբերության վերակենդանացման  հաջորդ խոշոր ձեռնարկը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։