Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Կեսգիշերին գայլերը ներխուժել են Նորաշեն գյուղի տներից մեկի գոմը և հոշոտել ոչխարներին: Գայլերը վնասել են գյուղի բնակիչ Արշալույս Խաչատրյանի 22 մայրացու ոչխարներին: Գյուղը լուրջ խնդի ունի գայլերի հարձակումից պաշտպանվելու համար: Գյուղացիները չունեն որսորդական հրացաններ:
Ազգային Ժողովի գազի հանձնաժողովում հանրապետական պատգամավորների թիվը 2-ով կավելանա: Նախգիծն այսօր խորհրդարնում ներկայացրել է հանրապետական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Այդ հանձնաժողովը, որի լրիվ անունն է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, կազմվել էր հավասարության սկզբունքով: Սակայն ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալուց հետո, հանձնաժողովում ՀՀԿ-ն դարձել է փոքրամասնություն: Այժմ Հանրապետականի այդ նախագիծն առաջարկում է վերականգնել բալանսը: Կողմ 98, դեմ 7, ձեռնպահ 1 ձայնով նախագիծն ընդունվել է:
Այսօր Արցախի պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր- Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է։ Նրա ռազմական գիտելիքների ու զինվորական հմտությունների շնորհիվ մենք շատ ձեռքբերումներ ենք ունեցել, ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շուշին։ Ինչո՞վ է զբաղված և ինչպե՞ս է ապրում համեստ ու սիրված հերոսը։
Վաղը դպրոցներում կհնչի վերջին զանգը: Ավագ դպրոցն ավարտում է 25 հազար շրջանավարտ, հիմնական դպրոցը՝ 35 հազար: Վերջին դասի և Վերջին զանգի միջոցառմանը կհաջորդի տոնական համերգը Ազատության հրապարակում: Հանրակրթության վարչության պետը հույս է հայտնել, որ այս տարի ևս` ոստիկանությունը, ծնողներն ու մանկավարժները, կկարողանան ապահովել երեխաների անվտանգությունը:
"Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրի աճուրդն ապօրինի է և անցկացվում է բազմաթիվ օրենքների խախտումով",-հայտարարել է կառույցի սեփականատերը: Մարզահամերգային համալիրը, որպես պատմամշակութային հուշարձան, շուկայական արժեքի գնահատում չի կատարվել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը հրաժարվել է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով կար7որ չէ, թե ով է լինելու նոր սեփականատերը, էական է, որ նա պահպանի համալիրի ֆունկցիանը, 7 չաղավաղի շենքի արտաքինը:
Կառավարության ծրագիրը Կառավարության և Ազգային ժողովի պատերից դուրս ևս թեժ քննարկումների մեջ է: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ուսումնասիրել է Կառավարության անելիքների փաթեթը: Տնտեսագետ հավանել է ծրագիրը, բայց դրա իրականացմանը թերահավատորեն է վերաբերում:
Հայաստանի կառավարության գործունեության եռամյա ծրագրի քննարկումը եռօրյա բուռն քննարկումից հետո, այսօր ավարտվել է: Պատգամավորներն ու բոլոր խմբակցությունները հանդես են եկել ելույթներով: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը արձանագրել է, որ այսօրվա Կառվարությունը ստացել է շատ ծանր ժառանգություն, առանց չափազանցության տնտեսական ավերակներ, և հույս հայտնել, որ իր ասածը չի օգտագործվի հետագայում հնարավոր տապալումների դեպքում արդարանալու համար: Պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ Կառավարությանը հորդորել է առաջացած տնտեսական խնդիրների լուծման համար գտնել նոր քաղաքական տեսլական: “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քննադատելով խորհրդարան ներկայացրած փաստաթուղթը, հայտարարել է, որ այս Կառավարության և նախորդ կառավարության ծրագիրը նույն ձևակերպումներն ունեն: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ առանց նախորդ կառավարության տնտեսական քաղաքականությանը գնահատական տալու, հնարավոր չէ ապագայի վերաբերյալ ճիշտ գնահատական տալ: Զոհրաբյանը հայտարարել է, որ ոչ իշխանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և “Ժառանգությունը” որոշում են կայացրել չմասնակցել Կառավարության ծրագրի քվեարկությանը: ԱԺ-ում այս պահին քվեարկության է դրվել Կառավարության գործունեության եռամյա ծրագիրը:
Ազգային ժողովում օրը շարունակվել է Կառավարության հետ հարց ու պատասխանով: Հերթագրված 10 պատգամավորի ուշադրության կենտրոնում են եղել առողջապահական, կրթական և սոցիալական խնդիրները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv