Items filtered by date: Երկուշաբթի, 19 Մայիսի 2014
Երկուշաբթի, 19 Մայիսի 2014 22:10

Էպիկենտրոն 19.05.2014

 

Published in Էպիկենտրոն

Դերասան Սերգեյ Դանիելյանը և ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն անդրադարձել են օրերս Ազգային ժողով բերված՝ "Կոչումների և պարգևների մասին" օրենքի նախագծին: Արվեստագետների կարծիքով պարգևներն արժեզրկված են, որովհետև պետական պարգև տալիս են թե անարժաններին, թե արժանավորներին:

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է Կենտրոնական բանկի նախագահ կրկին նշանակել Արթուր Ջավադյանին: ԿԲ նախագահը այսօր նախքան օրենսդիրի ամբիոնից ելույթ ունենալը, հանդիպել է ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ, պատասխանել նրանց հարցերին: Օրենսդիրի ամբիոնին Արթուր Ջավադյանը ամփոփել է իր 6 տարվա գործունեության տարիները և կատարված բարեփոխումները, ներկայացրել հետագա անելիքը: Վարկի տոկոսադրույքների նվազեցում, անցում ընդլայնողական քաղաքականության, ֆինանսական համակարգի կայունության ապահովում:  Ընտրվելու դեպքում ԿԲ նախագահի հիմնական  գործողությունները ուղղված են լինելու այս նպատակների իրագործմանը:

22 տարի առաջ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը: Բերձորի ազատագրմամբ ճեղքվեց Արցախի շրջափակումը և անմիջական կապ հաստատվեց մայր Հայաստանի հետ: Հիշարժան ամսաթիվը Բերձոր է բերել բազմաթիվ հյուրերի Արցախի ու Հայաստանի  տարբեր հատվածներից: Ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել են հարգանքի տուրքով: 

Մայիսի 17-ին  Վերնիսաժում հնչած կրակոցների պատճառով Առաջին համլսարանական հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորից  3-ի վիճակը կայուն ծանր է, երկուսինը՝ բավարար: Չորսին վիրահատել են: Բժիշկ Արթուր Առաքելյանի խոսքով՝  հետվիրահատական բարդություն չի առաջացել: Հիվանդանոցում թույլ չեն տվել նկարահանել վիրավորներին, քանի որ նրանք դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Վերջին քառասուն տարում Հայաստանում  գրանցվել է արվեստի գործեր գողանալու, կեղծելու ավելի քան 180 դեպք: 2003 թվականին Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դստեր տնից գողացացել էին դիմանկարի վարպետի 21 նկար: 2004 թվականին գործը բացահայտվեց, գողություն կատարողները ձերբակալվեցին, բայց նկարներն այդպես էլ չգտնվեցին: Քրեագետ Սերգեյ Գալոյանը դեպքի վերաբերյալ նոր բացահայտումներ է արել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հայտարարությունը շարունակում է մնալ տարբեր կուսակցությունների քննարկման օրակարգում: Քաղաքական ուժերը դրա առնչությամբ համակարծիք են  և համարում են, որ ԼՂՀ հարցի կարգավորման համար  ամերիկացի համանախագահի մատնանշած տարբերակը, այն է՝ ազատագրված տարածքները վերադարձնելը, լավագույն տարբերակը չէ:  Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով, ամերիկացի համանախագահի հայտարարությունը չի կարելի հայանպաստ չհամարել: Այս և այլ հարցերի մասին կարծիքներ են հայտնել Ազգային անվտանգություն կուսակցության նախագահն ու ԳԽ նախկին պատգամավորը:  

Երկուշաբթի, 19 Մայիսի 2014 17:20

Մուլտիկնիկ 19.05.2014

Published in Մուլտիկնիկ

Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները մայիսի 17-ին փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճանապարհը` նրանց դիմավորելով բողոքի ցույցով: Համանախագահներ Ջեյմս Ուորլիկը, Իգոր Պոպովը  և Ժակ Ֆորը  դուրս են եկել մեքենաներից ու խոսել ցուցարարների հետ: Նրանց հետ են եղել նաեւ Պիեր Անդիոն` ԵԱՀԿ ՄԽ ապագա ֆրանսիացի համանախագահն ու Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Ակցիայի ժամանակ ցուցարարները վրդովմունք են հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջերս հրապարակած համատեղ հայտարարության վերաբերյալ: Նրաց նաև վրդովվեցրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիկի ԼՂ հիմնախնդրի կարգավորման 6 սկզբունքը: Իսկ Ստեփանակերտում առաջին հանդիպումը կայացել է Արցախի նախագահի հետ:

Թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումներին այսօր միացել է նաև Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը։ Այցելուների համար այս պահին բաց են Մայր տաճարի և Ռուբեն Սևակի անվան թանգարանները, Էջմիածնում տեղի է ունենալու երգեհոնային համերգ, հոգեհանգստի ժամերգություն։ 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։