Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014

Մեկ օր առաջ մայրաքաղաքի տարբեր հատվածներում երթևեկությունը կաթվածահար վիճակում էր: Պատճառը հորդառատ անձրևն էր և դիտահորերի բացակայությունը: Տասնյակ մեքենաներ մասամբ մնացել են ջրի տակ: Քաղաքացիները բողոքում են, իսկ “Երևան ջուր” ընկերությունը ասում, որ նոր դիտահոր կառուցելու պարտականությունն իրենը չէ:  

Պետական այցով մեր տարածաշրջան ժամանած Ֆրանսիայի նախագահը Բաքվում և Երևանում արեց մի քանի պաշտոնական հայտարարություն, որոնք լուրջ քննարկման առիթ տվեցին երկու երկրներում: Ադրբեջանում Ֆրանսուա Օլանդը շեշտեց, որ ապշած է այդ երկրի արագ տնտեսական աճից, իսկ Հայաստանում ասաց, որ հարևան պետությունների համեմատ այստեղ ավելի շատ են սիրում ու գնահատում անկախությունը: Իմ գործընկեր Նաիրի Հոխիկյանը հետևել է Բաքվում և Երևանում Ֆրանսիայի նախագահի ելույթներին, տված խոստումներին և տողերի արանքում հնչեցրած մեսիջներին:

Կառավարության ներկայացրած "Կուտակային կենսաթոշակների մասին"  օրենքի փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը  "ԴԵՄ ԵՄ"  քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներին  այնքան էլ չեն գոհացրել: Ասում են իրենց պահանջը լիարժեք չի կատարվել:

Խորհրդարանի արտահերթ նշտաշրջանը շարունակվում է: Այսօր պատգամավորները քննարկել  են "Հաշվապահական հաշվառման մասին օրենքի լրացում կատարելու մասին" նախագիծը: Կառավարությունն այս նախագծով փորձում է թեթևացնել բիզնեսի բեռը` մինչև հիմա գործող պարտադիր աուդիտը հանվում է:

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում 2012 թվականից ձեռնարկել է  "Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը՝ Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ" ծրագիրը: Նպատակն ավագ դպրոցների և բուհերի ուսանողներին ծանոթացնել Եվրամիության արժեքներին: Ծրագիրը պարունակում է Եվրամիությանը և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բազմազան տեղեկատվություն:

Պատերազմը զսպող գործոն  է Արցախի զինված ուժերի բարձր մարտական պատրաստությունը`  հայտարարել է պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Այս 20 տարվա ընթացքում Ադրբեջանը ագրեսիայի բազմաթիվ փորձեր է արել, սակայն միշտ ստացել է արժանի հակահարված:

Կառավարության՝ արտահերթ կարգով խորհրդարան ներկայացրած Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխության լրամշակված տարբերակն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 68 կողմ, 12 դեմ, 36 ձեռնպահ: Կողմ են քվեարկել միայն իշխող մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները: Ոչ իշխանական ուժերը հիմնականում հայտարարել են, որ ներկայացված նախագիծը ընդամենը կես քայլ է և չի լուծում կուտակայինից պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ հանելու հարցը:  

Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:12

Մուլտիկնիկ 14.05.2014

Published in Մուլտիկնիկ
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 11:10

Էպիկենտրոն 14.05.2014

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։