"Խաղաղության հեծանվավազք" խորագրով` Երևանից Ստեփանակերտ. արցախյան պատերազմի զինադադարի 20-րդ տարեդարձի կապակցությամբ` յուրօրինակ ակցիա են նախաձեռնել Հայաստանի խճուղային, լեռնային և սպորտային հեծանվավազքի 3 ֆեդերացիաները: Յոթ հեծանվորդ 2 օր շարունակ հաղթահարել են հայկական 2 հանրապետությունների մայրաքաղաքների միջև ընկած տարածությունը: Հեծանվորդներին Ստեփանակերտի "Վերածննդի" հրապարակում դիմավորել են ազգային պարերի ֆլեշ-մոբով:
"Խաղաղության հեծանվավազք" խորագրով` Երևանից Ստեփանակերտ. արցախյան պատերազմի զինադադարի 20-րդ տարեդարձի կապակցությամբ` յուրօրինակ ակցիա են նախաձեռնել Հայաստանի խճուղային, լեռնային և սպորտային հեծանվավազքի 3 ֆեդերացիաները: Յոթ հեծանվորդ 2 օր շարունակ հաղթահարել են հայկական 2 հանրապետությունների մայրաքաղաքների միջև ընկած տարածությունը: Հեծանվորդներին Ստեփանակերտի "Վերածննդի" հրապարակում դիմավորել են ազգային պարերի ֆլեշ-մոբով:
Երևանում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների եռակողմ հանդիպումը: Քննարկվել են տարանցիկ ապրանքների մաքսային ձևակերպումների առանձնահատկությունները: Հայաստանի ֆինանսների նախարարը և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարը նաև հստակեցրել են Ռուսաստանից չմշակված ադամանդի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:
20 տարի առաջ այս օրերին Ադրբեջանը, ունեցածը վերջնականապես չկորցնելու համար, խնդրեց հրադադար կնքել։ Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարները և Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարը ստորագրեցին զինադադարի պայմանագիրը, սակայն Ադրբեջանը խախտում է այն մշտապես, սահմանում կրակոցները չեն դադարում։ Ի՞նչ վիճակ է այսօր. հարցը քննարկել են ազատամարտիկները։
Օրենսդիրն այսօր քննարկել է Առևտրի և ծառայությունների մասին օրենքը փոխելու հարցը: Նոր օրենքով առաջարկվում է բազմաթիվ սպառողական ապրանքների վաճառքն իրականացնել դրոշմապիտակների առկայության դեպքում:
Երեք շաբաթ անց կմեկնարկի ընդունելության միասնական քննությունը: Այս տարվա թեստերում կառուցվածքային մեկ փոփոխություն կա: Բնագիտական առարկաների թեստերում ավելացել է պնդումների փունջ, որ նախորդ տարի գործում էր Մաթեմատիկայի և Հայոց լեզվի ու գրականության թեստերում: Սրանք ոչ թե բարդ, այլ գնահատման առումով ավելի խիստ վարժություններ են: 6 հարցից բաղկացած առաջադրանքին տրվելու է առավելագույնը մեկ ու կես միավոր:
Իրաքում ծայրահեղ իսլամիստները հարձակվել են սահմանամերձ եզդիաբնակ տարածքների վրա և սպանել 7 մարդու, ավելի քան 4000 եզդիներ տեղահանվել են բնակավայրերից: Հայաստանի եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանն այսօր հայտարարել է, որ կա կոնկրետ նպատակ՝ եզդիներից ազատել Իրաքը: Բանախոսն անդրադարձել է Մերձավոր Արևելքում եզդիների դեմ սկսված ջիհադի մանրամասներին:
Կառավարության՝ արտահերթ կարգով խորհրդարան ներկայացրած "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքի փոփոխության լրամշակված տարբերակն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 68 կողմ, 12 դեմ, 36 ձեռնպահ: Կողմ են քվեարկել միայն իշխող մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները: Ոչ իշխանական ուժերը հիմնականում հայտարարել են, որ ներկայացված նախագիծը ընդամենը կես քայլ է և չի լուծում կուտակայինից պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ հանելու հարցը: Նախագծի քվեարկությունից առաջ բուռն քննարկում է ծավալվել: Հնչել է վարման կարգի վերաբերյալ տասնյակից ավելի ելույթ:
Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները այցելել են Միսաք Մանուշյանի անվամբ կոչված պուրակը: Երկու երկրների նախագահները շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ արարողությանը մասնակցելու և Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար: Մինչև այդ, պուրակում եղել է լարված մթնոլորտ՝ ակտիվիստների ու հասարակական կարգի պահապանների միջև:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv