Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր խոսել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցելության մասին: Դասպան Անրի Ռենոն նշել է, որ Ֆրանսիայի նախագահի այցելությամբ դրվել է հայ և ֆրանսացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանը հիմքը:
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի՝ 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Շնորհավորելով մրցանակի արժանացածներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Պողոսյան ընտանիքի հետ տարիներ շարունակ փորձ է արվում վեր հանել Հյաստանի գիտական, կրթական, մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումները:
Ցանկանում ենք սերունդներին փոխանցել Արցախի պատերազմում ձեռք բերած մեր փորձը և մասնագիտական հմտությունը. այսօր ասել է հետախույզ, հատուկ նշանակության խմբի հիմնադիր անդամ Վովա Վարդանովը։ Նա մարտական ընկերների հետ բացել է "Ողջ մնալու արվեստը" ակումբը, որտեղ 18 տարին լրացած ցանկացած անձ կարող է սովորել դժվար վիճակներում ճիշտ կողմնորոշվելու, անելանելի դրությունից դուրս գալու նրբությունները։
Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են քննարկել 2013թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որին ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ընդամենը 3.5 տոկոս տնտեսական աճ, շինարարության անկում, գնաճ, մոտ 4 միլիարդ դոլար արտաքին պարտք և վարկային մութ պատմություն: Ի՞նչ թողեց իր հետևից Տիգրան Սարգսյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv