Փոքր ու միջին բիզնեսը շարունակում է մնալ ուշադրութան կենտրոնում ՝ որպես չկարգավորված ոլորտ։ Օրերս նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանն է անդրադարձել խնդրին. պատասխանատու մարմիններին կարգադրել է հավասար պայմաններ ապահովել բիզնեսի համար։ Հատկապես ի՞նչն է խոչընդոտում փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում։
Երևանի մնջախաղի պետական թատրոնը տոնում է 40-ամյա հոբելյանը՝ ներկայանալով նոր բեմադրությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը բեմադրել է ՙԱյծ ծես՚ ներկայացումը: Պրեմիերան կկայանա մայիսի 26 -ին Պատանի հանդիսատեսի թատրոնում:
Մայիսի 22-ին Ռուսաստանը հայտարարեց ադրբեջանական կողմին զենքի նոր խոշոր խմբաքանակ վաճառելու մասին: Տանկերի, կործանիչների և այլ նոր տեսակի զենքերի առևտրի ֆոնին ադրբեջանցիները դիվերսիոն գործողություններ սկսեցին Հայաստանի և Արցախի ամբողջ սահմանի երկայնքով: Տարածաշրջանային գործընթացների ամփոփման մեջ առանձնացվել է մեր հակառակորդի և դաշնակցի գործակցության նոր փուլը և Արևմուտքի հանդեպ Ադրբեջանի կամակոր քաղաքականության դրսևորումներին:
ՌԴ միգրացիոն օրենքը շարունակում է մնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Ռուսաստանում աշխատանք փնտրողները շարունակում են գնալ երկրից՝ այդպես էլ չիմանալով, թե օրենքն իրականում ինչ է կամ ինչպես տեղում իմանալ՝ կարող են արդյոք մնալ և աշխատել այնտեղ:
"Ստեղծված վիճակում քառյակի գործունեությունը ողջունելի է ու շատ կարևոր, սակայն ավելի ողջունելի կլինի, եթե քաղաքական ուժերը համախմբվեն և ժողովրդի հետ միասնական ճակատով պայքարի դուրս գան". "Ազգային համաձայնություն" կուսակցության նախագահն է այսօր անդրադարձել ներքաղաքական վերջին իրադարձություններին, կարծիք հայտնել նախորդ և նոր կառավարության ծրագրի մասին:
Այսօր Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՀՀԿ 15-րդ հերթական համագումարը Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրել է Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանը կուսակիցներին կոչ է արել տրամադրվել լուրջ և տևական աշխատանքի: Գալիք տարիները լինելու են տնտեսական հնարավորությունների ընդլայնման և մարդկանց բարեկեցության ավելացման ժամանակահատված- հայտարարել է Հանրապետական կուսակցության առաջնորդը:
Մոսկվայի Հաղթանակ զբոսայգում Ռուսաստանում հայերի միության աջակցությամբ, մեկնարկել է մանկական արվեստի "Փոքրիկ Գլուխգործոցներ" բարեգործական փառատոնը` "Աշխարհի ժողովուրդների խաղերն ու խաղալիքները" թեմայով: Երեխաները կարող են ամեն ինչ: Դա էր փառատոնի ընթացքում ստեղծագործական սեմինարների, ժամանցային ծրագրերի ու համերգների հիմնական կարգախոսը: Փառատոնին մասնակցել է նաև հայկական սփյուռքը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv