Items filtered by date: Ուրբաթ, 23 Մայիսի 2014
Ուրբաթ, 23 Մայիսի 2014 22:10

Էպիկենտրոն 23.05.2014

 

Published in Էպիկենտրոն

Արտագնա աշխատանքի շտապողները տխուր են: ՌԴ միգրացիոն օրենքը սահմանափակել է հայերի մուտքը իրենց երկիր: Հայաստանի 40 հազար քաղաքացու մուտքը Ռուսաստան երեք տարի ժամկետով արգելված է, քանի որ այնտեղ գտնվելու ժամանակ նրանք կատարել են վարչական իրավախախտումներ: Անկախ օրենքից ու արգելքներից, աշխատանքի սեզոնը բացված է: Ի՞նչ տրամադրությամբ են այնտեղ շտապում հայերը և ինչպե՞ս են տեղեկանում օրենքի մասին: 

Այս տարի, այս էլ 2-րդ զինվորի մահն են սգում սիսիանցիները: Մայիսի 20-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից զոհված Արթուր Օհանջանյանի հիշատակին երեկ մոմավառություն էր կազմակերպվել Սիսիանում և ծննդավայր Բռնակոթ գյուղում: Հետմահու ՙՄարտական ծառայություն՚ մեդալով պարգևատրված զինվորի դին հողին է հանձնվել հայրենի գյուղի պանթեոնում: 

Շիրակի մարզի ավագ դպրոցների շրջանավարտների թիվը 2219-ն է: Նրանցից 985-ը Գյումրու դպրոցներից են: Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղի դպրոցն ունի մեկ շրջանավարտ: Իսկ Գյումրիում ամենաքիչ թվով շրջանավարտ ունի  42-րդ ավագ դպրոցը` 13 աշակերտ: Դպրոցը  գտնվում է Մուշ 2 թաղամասում և բնակչության  թվով պայմանավորված է՝ քիչ են դպրոց հաճախողները: Անկախ շրջանավարտների թվից, վերջին զանգի արարողությունն այստեղ փորձել են անցկացնել բոլորի նման` հավուր պատշաճի: 

Մատենադարանում այսօր բացվել է Նոր Ջուղայի Ավետարանի և այլ ձեռագիր մատյանների ցուցահանդեսը: Ներկայացվել են այնպիսի բացառիկ աշխատություններ, որոնք ունեն մի քանի հարյուր տարվա պատմություն և համարվում են ոչ միայն իրանահայ համայնքի, այլև համամարդկային նշանակության արժեքներ: Հանդիսությանը ներկա են եղել Սփյուռքի նախարարը, մեր երկրում Իրանի իսլամական Հանրապետության դեսպանը, Իրանի հայկական համայնքի հոգևոր և քաղաքացիական առաջնորդներ: 

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ վերջին զանգի կապակցությամբ Կոտայքի մարզի հազարավոր շրջանավարտներին հաճելի  անակնկալ է մատուցել ընտրատարածքի պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը իր ուղերձում  շնորհավորել է բոլոր շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու հիշարժան օրվա կապակցությամբ, բարի երթ է մաղթել կյանքի նոր փուլ թևակոխելու կապակցությամբ և հանձնել է խրախուսական նվերներ:

Այսօր հանրապետության ավագ և հիմնական դպրոցներում հնչել է վերջին զանգը: 25 հազար աշակերտ ավարտում է ավագ դպրոցը, 35 հազարը՝ հիմնական դպրոցը: Վերջին դասի և Վերջին զանգի միջոցառմանը կհաջորդի տոնական համերգ Ազատության հրապարակում: Նախքան այդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նախարար Արմեն Աշոտյանը այցելել են 119-րդ դպրոց, մասնակցել վերջին զանգի միջոցառմանը:

Չափազանց հագեցած և բուռն քառօրյայից հետո, այսօր խորհրդարանի բոլոր խմբակցություններն ամփոփել են աշխատանքային շաբաթը: Թիրախում են եղել կառավարության ծրագիրը, դրա քվեարկությանը մի կողմից քառյակի չմասնակցելը, մյուս կողմից էլ հանրապետական հարբած պատգամավորների մասնակցելն ու միմյանց փոխարեն քվեարկելը : Չի շրջանցվել նաև ճնշումների հետևանքով ընդդիմադիր ՕԵԿ-ը լքած պատգամավորի հարցը: 

Ուրբաթ, 23 Մայիսի 2014 17:20

Մուլտիկնիկ 23.05.2014

Published in Մուլտիկնիկ

Արդեն մեկ տարի է, ինչ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի  6-րդ ավագ դպրոցում գործում է մեղվաբուծական արհեստագործական հոսք: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել "Մուլտի Ագրո" գիտաարտադրական կենտրոնի և անձամբ նրա գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանի անմիջական ջանքերի շնորհիվ: Մեկ տարվա հագեցած դասընթացներից հետո դպրոցի սաները գիտելքիների ստուգատես-քննություն են անցկացրել, որին ներկա է գտնվել նաև Ռոզա Ծառուկյանը: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։