Պահնորդներն այսօր նշել են իրենց մասնագիտական տոնը: 2013թ-ին պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները մայիսի 3-ը պահնորդների օր սահմանելու համար դիմել են Կառավարություն: Կառավարությունը դեռ որոշում չի կայացրել, բայց պահնորդներն արդեն երկրորդ տարին է մայիսի 3-ը նշում են որպես մասնագիտական օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ մի քանի պահնորդ արժանացել է խրախուսական պատվոգրերի:
Ոռոգման շրջանը սկսել է: Որո՞նք են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի ոռոջման ջրի մատակարարման այս սեզոնի խնդիրները: Քարակերտցի ֆերմերը առաջարկել է ջրի խնայողության յուրատիպ մեթոդ, որը ջուրը խնայում է գրեթե 100-%- ով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել բնագավառի նորանշանակ ղեկավարին: Արդեն նախկին նախարարը հրաժեշտ է տվել գործընկերներին, նոր նախարարին մաղթել արդյունավետ աշխատանք:
Եռատոնին ընդառաջ, Արցախում տոնական և հիշատակի արարողություններ են տեղի ունենում: 22 տարի առաջ ազատագրված բերդաքաղաքում այսօր հիշել ու մեծարել են այդ հաղթանակը կերտողներից մեկին: Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի հարևանությամբ կայացել է արցախյան ազատամարտի անվանի հրամանատարներից՝ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Ադրբեջանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական հակամարտությունը նոր փուլ է մտնում: Եվրամիությանը մեղադրելուց հետո, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը անդրադարձել է Վաշինգտոնի քաղաքականությանը՝ նշելով, որ չի կարելի անտեսել Երևանի ռուսամետ կեցվածքն ու Լեռնային Ղարաբաղը չանվանել Ադրբեջանի օկուպացված տարածք: Հակադարձող մեղադրանք եղել է նաև ամերիկյան կողմից:
Հանրապետության նախագահի հրամանագրով, ինչպես եւ սպասվում էր, Պետեկամուտների կոմիտեն միացավ Ֆինանսների նախարարությանը։ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ նշանակվել է գերատեսչության ղեկավար:
Անցնող շաբաթվա խորհրդարանական եռօրյան աչքի ընկավ բազմաթիվ կարևոր իրադարձություններով, որոնցից մեկն էլ խորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունն էր: Սահմանադրությամբ երկրի 2-րդ պաշտոնը 101 պատգամավորի կողմ ձայների շնորհիվ զբաղեցրեց "Հանրապետական" կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անկախ Հայաստանի ավելի քան քսանամյա պառլամենտարիզմի պատմության մեջ Գալուստ Սահակյանը ԱԺ տասներորդ նախագահն է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv