Items filtered by date: Հինգշաբթի, 01 Մայիսի 2014
Հինգշաբթի, 01 Մայիսի 2014 22:10

Էպիկենտրոն 01.05.2014

 

Published in Էպիկենտրոն

Ահազանգ Վարդաշենի 9-րդ փողոցի 70-րդ շենքի բնակիչներից. երեկ նրանց այցելել է անհայտ անձ, ներկայացել հանրակացարանի սեփականատեր և տեղեկացրել, որ պարտավոր են մեկ քառակուսի մետրի համար վճարել 5000 դրամ՝ սեփականաշնորհելու համար բնակելի տարածքը, հակառակ դեպքում ստիպված են դուրս գալ շենքից: Բնակիչները խուճապի մեջ են: Երկու շաբաթ առաջ Քաղքապետարանից գրություն էին ստացել, որ հանրակացարանը ոչ ոքի չի պատկանում: 

Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին  դռներն է բացել բոլորի համար: Մանկական խաղահրապարակներ,  բարեկարգված վանդակներ և նոր կենդանատեսակներ. Երևանի կենդանաբանական այգին այսպես է ներկայանալու այցելուներին: Այսօր կենդանաբանական այգին բաց է լինելու մինչև 22:30-ը:  

Մայիսի 1-ը Հայաստանի եզդիները նշում են որպես եզդի ազգի միասնության տոն: 1973-ից սկսված եզդիական շարժումը կարողացավ աշխարհին պարտադրել իրենց ընդունել ոչ թե որպես քուրդ, այլ առանձին ազգ: Հայաստանի եզդիների առաջնորդներն այսօր նախ խոսել են տոնի առանձնահատկությունների ու կարևորության մասին, ապա ազգակիցների հետ նշել տոնական օրը:

Ուժգին քամի Երևանում: Ժամը 14-ին քամին պոկել է Արաբկիր համայնքի Սևքարեցի Սաքոյի փողոցի տներից մեկի տանիքն ու կոտրել էլեկտրասյունը: Փողոցի տները ժամանակավորապես հոսանքազրկվել են: Մոտակա այգում արմատախիլ է եղել մի քանի ծառ: Տուժողներ բարեբախտաբար չկան: Երևանյան արտակարգ իրավիճակների մասին տեսանյությում՝ առանց մեկնաբանության: 

Հայաստանի կոմունիստները, ինչպես ամեն տարի, այս տարի էլ շքերթ են կազմակերպել: Կարմիր դրոշակակիրները Սարյան պուրակից քայլել են դեպի Ռուսաստանի դեսպանատուն: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ, արձանագրելով, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է, հայտարարել էր, որ եթե որևէ մեկը հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով, որտեղ գտնվում է ՀՀԿ գրասենյակը: ՀՀԿ խոսնակի այդ հայտարարությունը այլ քաղաքական ուժերը համարում են աբսուրդ, անընդունելի, հակաժողովրդավարական, անլուրջ, չարագույժ, պոետիկ և այլն:

Արցախի  Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում  նշել են ազատագրման 20-րդ տարեդարձը: Թալիշցիների համար օրը նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ, որը կփոխի Մատաղիսի և Թալիշի տնտեսության նկարագիրը: Թալիշի ազատագրման 20-ամյակի տոնակատարության օրը  ջուրը հասավ պապակ դաշտերին:

Այս տարի լրանում է Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդյան 100-ամյակը: Նրա ծննդավայր Ծավ գյուղում կկանգնեցվի հերոսի կիսանդրին, նկարահանվում է նաև Հունան Ավետիսյանի կյանքի մասին պատմող ֆիլմ: Սիսիանի N2 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառման ընթացքում վերհիշեցին Հունան Ավետիսյանի 71 տարի առաջ կատարած սխրագործությունը: Հերոսը կրծքով փակել էր թշնամու գնդացրի հրակնատը, ընկերներին հնարավորություն տալով շարունակել գրոհը:

Ազգային ժողովում այսօր հարց ու պատասխանի օր էր: Նոր կառավարությանը հարցեր տալու համար հերթագրվել էր 12 պատգամավոր: Կոնդեցիներն ապրում են անմարդկային և հակասանիտարական պայմաններում: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է հետաքրքրվել կոնդեցիների ճակատագրով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։