Items filtered by date: Ուրբաթ, 09 Մայիսի 2014
Ուրբաթ, 09 Մայիսի 2014 22:10

Էպիկենտրոն 09.05.2014

 

Published in Էպիկենտրոն

Արցախն այսօր տոնական հանդերձանքով էր: Եռատոնին նվիրված միջոցառումները սկսվել են վաղ առավոտից, Ստեփանակերտում ու Շուշիում: Արցախցիների հետ եռատոնը նշել են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Աժ նախագահ Գալուստ Սահակյանը: 

Հաղթանակի զբոսայգի այցելած Հայաստանի իշխանավորները նաև անդրադարձել են Մինսկի խմբի ամերիկացի համախագահ Ջեյս Ուորլիկի վերջին աղմկահարույց հայտարարությանը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ Ուորլիկը նորություն չի ասել, և մեր խնդիրն է շարունակել պայքարն ու ամեն ինչ անել, որ մեր նպատակներն իրագործվեն, իսկ մեր նպատակների մեջ, Սեյրան Օհանյանի խոսքով՝ հողերի վերադարձի հարց չկա: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ դեմ է Ուորլիկի հնչեցրած մոտեցումներին: Վարչապետը, խոսելով կառավարության ծրագրի մասին ասել է, որ իր նպատակն է լինելու, որ այն ինչ գրված է ծրագրում, դառնա իրականություն: 

Մոսկվայի Կարմիր հրապարակում ուղիղ ժամը 10-ին մեկնարկել է Մեծ հայրենական պատերազմում  հաղթանակի 69-ամյակին նվիրված ռազմական շքերթը: Շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար, զինված ուժերի հրամանատար Սերգեյ Շոյգուն: Շքերթի հրամանատարն է  Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար,  գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը: 

Այսօր Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի առիթով առաջին անգամ մեծ զորահանդես է անցկացվել Գյումրիում: Քաղաքում թեւածել է հաղթական շունչն ու մարտական ոգին: Վարդանանց հրապարակում հայկական եւ ռուսական զորքերի մասնակցությամբ կատարվել է զինտեխնիկայի ցուցադրություն: Տոնական շքերթին ներկա են գտնվել  հայ եւ ռուս բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական գործիչներ, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, վետերաններ: 

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Հայկական երկու հանրապետությունների նախագահները ծաղկեպսակներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, Արցախի ազատագրման համար պայքարում զոհվածների գերեզմաններին: Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում մոմավառությունից հետո Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը մասնակցել են հաղթական քայլերթին և շնորհավորել Հայրենական Մեծ պատերազմի արցախցի վետերաններին և ազատամարտիկներին: ԼՂՀ նախագահ Բակո Բահակյանը ԼՂՀ-ին մատուցած բացառիկ ծառայության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պարգեւատրել է Գրիգոր Լուսավորիչ շքանշանով: 

Հաղթանակի և խաղաղության տոնի  կապակցությամբ  շնորհավորական ուղերձ է հղել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հաղթանակի և խաղաղության տոնի  կապակցությամբ  շնորհավորական ուղերձ է հղել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հիմնադրման  և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ այսօր Հաղթանակի զբոսայգի են այցելել նաև  ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորներն ու Երիտասարդների միության բազմաթիվ ներկայացուցիչները: Կուսակցության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին , մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհված մարտիկների հիշատակին: 

Մեծ հաղթանակի համար իրենց կյանքը տվել են Խորհրդային Միության մոտ 20 միլիոն քաղաքացիներ: Մանրամասներ Հայրենական պատերազմին հայերի մասնակցության ու մեր հերոսների մասին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։