Items filtered by date: Շաբաթ, 17 Մայիսի 2014
Շաբաթ, 17 Մայիսի 2014 22:10

Էպիկենտրոն 17.05.2014

 

Published in Էպիկենտրոն

"Զվարթնոց" օդանավակայանը պատրաստվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Այսուհետ Հայաստան այցելողներն ու մեկնողները կարող են լուսանկարվել աշխարհահռչակ աստղերի խավաքարտերի հետ:

Ամիսներ առաջ Մուշ  2 թաղամասում Մաքսիմ Բաքոյանը սպանել էր խորթ հորը`  Էվլիա Գյումուշթեքինին: Նրա կինը` Մայա Բաքոյանն էլ սպանվել էր մեկ տարի առաջ: Համաձայն տարածված նախնական տեղեկության, Էվլիայի ու Մայայի երկու զավակներին ազգականները տանելու էին  Թուրքիայի Հանրապետություն: Նրանք թեպետ իրականում եկել էին, սակայն Սոնային ու Սալեին չէին տարել իրենց հետ: Հիմա ծնողազուրկ երեխաների խնամակալության համար պայքարում են մորաքույրն ու թուրք ազգականները: 

Ադրբեջանի իշխող կուսակցությունը պաշտոնապես խոստովանում է, որ դեռևս Հեյդար Ալիևի կառավարման ժամանակ՝ խորհրդային տարիներին, պետական մակարդակով փորձ է արվել փոխել Լեռնային Ղարաբաղի ժողովրդագրական վիճակը՝ հայերի փոխարեն այնտեղ բնակեցնելով ադրբեջանցիների: Հակառակորդ երկրին շաբաթվա ընթացքում սկզբունքային պատասխան տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը, իսկ Վրաստանի մայրաքաղաքում Ֆրանսիայի նախագահն ասաց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է լուծվի առաջին հերթին տեղի բնակիչների ցանկությունը հաշվի առնելով:

400 դատապարտյալի համար նախատեսված "Արմավիր" քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը  հունիսին կհանձնվի շահագործման: Նոր կառուցվող քրեակատարողական հիմնարկը  նախատեսված է 1200 դատապարտյալի համար և ամբողջությամբ շահագործման է հանձնվելու  տարեվերջին: "Արմավիր" քրեակատարողական հիմնարկը  լուծելու է մեկ կարևոր խնդիր՝ թեթևացնելու է ՔԿՀ-ի գերբեռնվածությունը: Արդարադատության նորանշանակ նախարարն այսօր  ծանոթացել է 2007թ-ից կառուցվող քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շինարարության վերջին փուլին: 

Այսօր՝  կեսօրին, անհայտ անձն իր ապօրինի հրազենով կրակել է մարդկանց վրա: Վիրավորվել է հինգ մարդ։ Դեպքը եղել է Վերնիսաժի տարածքում։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանական և շտապօգնության աշխատակիցներ։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց,  նրանց վիճակը միջին ծանրության է: 

Այսօր տեղի է ունեցել ոչ իշխանական քառյակի հերթական հանդիպումը, որը տևել է մոտ երեք ժամ: Նիստին մասնակցել են հյուրընկալող ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Միանսյանը, իսկ Ժառանգությունից՝ Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանը: Քննարկվել են կառավարության ծրագրի վերաբերյալ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու և միասնական օրակարգ ձևավորելու մասին հարցեր: Քառյակը հանրահավաք է անելու: 

Հայաստանի ու Արցախի 100 թանգարան այսօր իրենց դռները բացելու են թանգարանասեր հասարակության առաջ: Տրված է "Թանգարանների գիշեր" համաեվրոպական միջոցառման մեկնարկը:

Հայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանը կյանքի մեծ մասն անցկացրել է դրսում, բայց չի մոռացել հայկական մշակույթի մասին: Ստեղծել է ցեղասպանությանը նվիրված երեք արձան, որոնք տեղ են գտել աշխարհի լավագույն քաղաքներում: Չաքմաքչյանը հիմա Հայաստանում է և պատրաստվում է գրքի շնորհանդեսին: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը: Դերենիկ Գաբրիելյանը երիտասարդի ավյունով լեցուն շարունակում է կատարել իր պարտականություններն ու ղեկավարել Հայաստանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը: Ամեն օր աշխատանքի գնալն ու օրվա եռուզեռը զգալը Դարենիկ Գաբրիելյանի երիտասարդության բանաձևն է: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2014 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։