Items filtered by date: Ուրբաթ, 04 Սեպտեմբերի 2020
Ուրբաթ, 04 Սեպտեմբերի 2020 22:01

Էպիկենտրոն 04.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Արտակարգ իրավիճակների նախարարությունում էլ կայացել է տոնական օրվան նվիրված խորհրդակցություն: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ, պարգևներ ու կոչումներ շնորհել:

Ազգային ժողովը արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո կարանտին հայտարարելու հնարավորություն տվող օրենք է ընդունել: Առաջին ընթերցմամբ, օրենսդրական փաթեթին կողմ է քվեարկել 80 պատգամավոր: Ավելի ուշ նախագիծն ընդունվել է նաև 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կոշտ քննադատության են արժանացրել առաջարկվող փոփոխությունները և դեմ քվեարկել նախագծին: Իսկ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Մանե Թանդիլյանին փոխարինելու է Ստեփան Ստեփանյանը:

ԱԻՆ աշխատակիցներն այսօր նշում են իրենց մասնագիտական օրը: Ամենաբարդ, ծանր ու նույնիսկ զավեշտալի իրավիճակներում աշխատող տղաները արտակարգ պայմաններում էլ նշել են իրենց օրը: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկում, որտեղ էլ մեր նկարահանման պահին հրդեհի ահազանգ է ստացվել: Արտակարգ իրավիճակում հայտնված մեր խումբը փրկարարների հետ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին:

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել: Այս անգամ նրանք հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ: Բողոքավորների հետ է հանդիպել խորհրդարանի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով խնդրին անդրադարձել է ԱԺ արտահերթ նիստում: ԱԺ փոխնախագահը կառավարության ներկայացուցչին ևս մեկ անգամ հորդորել է անպայման հանդիպել բնակիչների հետ և ներկայացնել տրամաբանված լուծումներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանդես էր եկել որոշ ավտոճանապարհներ մեծ բեռնատարների համար վճարովի դարձնելու նախաձեռնությամբ: Կսահմանվի «ճանապարհային վճար» հասկացություն, իսկ գանձվող գումարները կօգտագործվեն ճանապարհների շինարարության և նորոգման համար: Ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվելու ճանապարհային վճար սահմանելիս. պարզաբանել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։