Items filtered by date: Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 15.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր շարունակվել է: Դատարանը դռնփակ ռեժիմով քննել է 2-րդ նախագահի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը և մասնակի բավարարել է այն: Քոչարյանին պատկանող գույքի մի մասը կալանքից ազատվել է։ Դրանից հետո նիստն անցկացվել է դռնբաց: Դատավարությանը զուգահեռ դատարանի դիմաց Քոչարյանի աջակիցները ակցիա են իրականացրել: «Սա ծաղկաքաղի արդյունքում ձևավորված գործ է»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2020 20:15

Անցուդարձ 15.09.2020

Published in Անցուդարձ

Այսօր ԱԺ-ում նաև հայտարարությունների ժամ էր: Պատգամավորները հիմնականում անդրադարձել են կորոնավիրուսի ժամանակ մեկնարկած ուսումնական պրոցեսին: Նաիրա Զոհրաբյանը ամբիոնին է մոտեցել լուսանկարներով, որոնցում պատկերված է եղել աշակերտների ուսումնական տարվա առաջին օրը:

ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ այսօր համալսարանի բակից քայլերթ են իրականացրել դեպի կառավարություն: Մայր բուհը ոչ միայն թանկացրել է ուսման վարձերը, այլև պարտադրում է օր առաջ մուծել դրանք: Միայն պետական համալսարանից դուրս մնալու վտանգի առաջ է կանգնած ավելի քան 500 ուսանող: Օրեր առաջ ուսխորհուրդը հանդես էր եկել կոչով՝ բոլոր բուհերի ուսանողներին հորդորելով պահանջել կառավարությունից մասնակի փոխհատուցել ուսման վարձերը: Նախաձեռնությանը միացել էր ավելի քան 5000 ուսանող: Այսօր կառավարության մոտ բողոքավոր ուսանողների հետ հանդիպել է վարչապետի օգնականը:

Ազգային Ժողովն այսօր ընտրել է ՍԴ 3 նոր դատավորներին՝ Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին և Երվանդ Խունդկարյանին: Ընդդիմությունը, ինչպես հայտարարել էր, ՍԴ դատավորների ընտրությանը չի մասնակցել: Զուգահեռ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Ընդդիմադիրների այս նախաձեռնությանը դեմ են արտահայտվել իշխանության ներկայացուցիչները, ինչի հետևանքով խորհրդարանում բուռն քննարկում է ծավալվել:

Խորհրդարանի մոտ բողոքի հերթական ակցիան են իրականացրել Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանք շարունակում են պահանջել, որ երկրի օրենսդիր մարմինն ու կառավարությունը բանակցեն ռուսական կողմի հետ սահմանները բացելու վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բացի ընտանիքների անդամներին կարոտելուց նաև տնտեսական վնասների են բախվում: Քաղաքացիների հետ հանդիպել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: ԱԺ փոխնախագահը խոստացել է խնդրին անդրադառնալ վաղը՝ կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ:

Գյումրիում շահագործման է հանձնվել Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը: Այն կաշխատի մեկ կանգառ-մեկ պատուհան սկզբունքով: Կենտրոնի կառուցման համար մինչ այսօր պետբյուջեից տրամադրվել էր 5 մլրդ դրամ: Երկրորդ փուլի շինարարությունը նախագծման փուլում է:

Ինչպես արդեն հայտնել ենք, անվտանգությունից ելնելով՝ այս տարի հանրակրթական ամբողջ գործընթացն իրականացվում է հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ: Աշակերտները թե՛ դասընթացների, և թե՛ դասամիջոցների ժամանակ իրավունք չունեն դուրս գալու դասարաններից: Մեր նկարահանող խումբն այսօր շրջել է մայրաքաղաքի դպրոցներով՝ պարզելու, թե ինչպես է հանրակրթական հաստատություններում կես տարվա դադարից հետո մեկնարկել դասապրոցեսը:

Հանրակրթական դպրոցների կրտսեր, միջին և ավագ դասարանների աշակերտների մի մասի համար ուսումնական տարին մեկնարկել է այսօր: Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցն իր դռներն է բացել նորոգումից հետո: Այս կրթօջախ է այցելել վարչապետը, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին: Նիկոլ Փաշինյանն աշակերտներին խորհուրդ է տվել իրենց առաջ դնել բարձր նշաձողեր՝ փոխելու սեփական քաղաքը, երկիրն ու աշխարհը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։