Items filtered by date: Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020
Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 24.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ժամեր շարունակ տեխնիկական հարցեր քննարկելուց հետո ՍԴ-ն օրվա երկրորդ կեսին սկսել է քննարկել նախագահի ընտրության հարցը: ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը լրագրողներին հայտնել է, որ եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում: Թե ովքեր են նրանք, Պետրոսյանը չի ասել: Մինչև նիստի մեկնարկը բարձր դատարանի դատավորները պատասխանել են լրագրողների հարցերին: Հրայր Թովմասյանն ասել է, որ ՍԴ նախագահի ընտրությունը քաղաքական հայացքների և անձերի պայքար չէ, այլ ընդամենը ներքին ընթացակարգ է:

Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020 20:19

Դիանա Գալոյանը հորդորում է վերսկսել դասերը

ՀՊՏՀ-ում անցած մի քանի օրերին դասապրոցեսի դադարեցումից հետո ԲՈՒՀ-ի ընտրված, բայց չնշանակված ռեկտոր Դիանա Գալոյանը կոչ է արել վերսկսել դասերը: Նրա խոսքով՝ կառավարությունը որևէ կերպ չի պարզաբանում, թե ինչու իրեն ռեկտորի պաշտոնում չեն հաստատում: Իսկ դասերը դադարեցնելու որոշումը, ըստ Գալոյանի, կայացվել էր իրենց ձայնը լսելի դարձնելու համար՝ բոլոր հնարավոր տարբերակները փորձելուց հետո:

Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020 20:15

Անցուդարձ 24.09.2020

Published in Անցուդարձ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Մուլտի ֆայթ մարզակումբը համագործակցության պայմանագիր է ստորագրել K 1 –ի աշխարհի քառակի չեմպիոն Ջորջո Պետրոսյանին և նրա եղբորը՝ Արմեն Պետրոսյանին պատկանող իտալական հանրահայտ «Պետրոսյան Մանիա» կազմակերպության հետ: Պայմանագրի շնորհիվ այսուհետև հայ մարզիկները հնարավորություն կունենան համատեղ մարզումներ անցկացնել Միլանում և ուժերը փորձել Եվրոպական հեղինակավոր ռինգերում:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր խորհրդարանական լսումներ են անցկացվել: Թեման բանկային համակարգում վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրներն էին : Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում բանկերի շահույթների զիջումների և պետբյուջեի սուբսիդավորման հաշվին պետք է վարկային արձակուրդ տրվի, կարծում են խորհրդարանական ընդդիմադիր ուժի պատգամավորները:

 

Շիրակի մարզում մեկ դպրոց եւ մի քանի դասարան անցել են հեռավար ուսուցման: Պատճառն այն է, որ ուսուցիչերի մոտ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության դեպքեր: Վարակակիր ուսուցիչներն ու նրանց հետ շփված բոլոր աշակերտները ինքնամեկուսացման ցուցում են ստացել:

Կառավարութան շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամները: Նրանք դժգոհել են վարկերի բարձր տոկոսադրույքից՝ գործադիրի անդամներից պահանջելով տրամադրել վարկային ու հարկային արձակուրդ: Կառավարության մոտ հացադուլի երրորդ օրն են անցկացնում Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները:

Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել: Վարչապետն արձանագրել է, որ կրկին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրում ունենք: «Չպետք է թույլ տանք հասնել կարմիր գծերին: Կարմիր գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները սպառվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Եվրահանձնաժողովի հետ համաձայնագրով COVID 19-ի դեմ պայքարի համար Հայաստանը կստանա 30 միլիոն եվրո: Կառավարությունն այսօր ընդունել է հակաճգնաժամային 25-րդ միջոցառումը, որի շահառուներն են զբոսաշրջային-տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։