Items filtered by date: Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020 23:00

Էպիկենտրոն 28.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 27.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Մարզաշխարհը շարունակում է իր զորակցությունը հայտնել հայ զինվորին, Արցախին ու ամբողջ հայ ազգին: Տարբեր մարզական ֆեդերացիաներ արդեն իսկ նյութական և դեղորայքային աջակցություն են ուղարկել սահման, շատ մարզիկներ էլ պատրաստակամություն են հայտնել արյուն հանձնել:

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութեր՝ նշելով, որ հակառակորդի տանկերն ու զրահատեխնիկան մշտապես գտնվում են հայկական զինուժի նշանառության տակ և անվրեպ խոցվում:

ԱԺ-ն արտահերթ նիստում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել: Հայաստանի խորհրդարանը միջազգային հանրությունից պահանջում է զսպել ոչ միայն Ադրբեջանին, այլև նրա դաշնակից Թուրքիային։ Հայտարարության նախագիծը հեղինակել են Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Արման Աբովյանն ու Էդմոն Մարուքյանը: Ի դեպ, երեկվանից Ազգային ժողովի նիստերը հեռարձակվում են նաև անգլերեն ու ռուսերեն լեզուներով:

Եթե տեր ես քո երկրին, ուրեմն նաև պատասխանատու ես նրա համար: Հենց այս գաղափարով առաջնորդվելով՝ այսօր ևս հայրենիքի պաշտպանները մեկնել են Արցախ: Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս սերն ու պարտքի զգացողությունն է հայրենի հողի ու ժողովրդի հանդեպ: Նաև այդ պարտքի զգացողությամբ, թեև ոչ սահմանին, պայքարը շարունակվում է նաև թիկունքում: Արդեն 2 օր է՝ արյուն հանձնելու ցանկություն ունեցող կամավորների հոսքը դեպի արյունաբանական կենտրոն չի դադարում:

Արցախի պաշտպանության բանակը հայտնել է ևս 27 զոհված զինծառայողների մասին: Այսպիսով, համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ սեպտեմբերի 27-ին և 28-ին հայկական կողմից զոհվել է 58 զինծառայող: ՊԲ-ն հրապարակել է այսօր հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 27 զինծառայողների տվյալները:

«Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան, նրանք տարբեր զինվորական հոսպիտալներում են, նաև քաղաքացիական հիվանդանոցներում»,- ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեր զինուժը դիրքային բարելավումներ է գրանցել, հիմա էլ հերոսական մարտեր են մղում: Հակառակորդը հրետակոծում է նաև Մարտակերտ քաղաքը: Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է Ադրբեջանի Ազգային հերոս, գեներալ Մայիս Բարխուդարովի՝ գերի ընկնելու մասին լուրը, նաև ասել, թե որ դեպքում մերոնք գործի կդնեն «Իսկանդեր»-ն ու վերջին սերնդի Սու -30 կործանիչները:

Ադրբեջանի կողմից սկսած պատերազմական գործողություններն ու լայնածավալ հարձակումը անարձագանք չեն մնացել նաև աշխարհահռչակ հայ մարզիկների կողմից: Մեր չեմպիոնները ոչ միայն իրենց զորակցությունն են հայտնել հայ զինվորին ու հայ ժողովրդին, այլև միջազգային հանրությանը կոչ արել օգնել՝ դադարեցնելու Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։