Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այսօր երեկոյան բողոքի ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել:Ժամեր շարունակ սպասելուց և պատգամավորների ուշադրությանը չարժանանալուց հետո ակցիայի մասնակիցները մտել են շենք և գնացել այն սենյակի մոտ, որտեղ անց էր կացվում նիստը: Պատգամավորները համաձայնել են լսել քաղաքացիներին, սակայն թույլ չեն տվել, որ հանդիպումը լուսաբանվի:
Ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում թեստավորման գործընթացն առանց խնդիրների չի ընթանում:Գյումրիի 29 դպրոցում ուսուցիչներից 8-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել, սակայն նրանցից երեքը կրկնակի թեստ են հանձնել և ստացել արդեն բացասական պատասխան: Շիրակի մարզում թեստավորվում է 160 դպրոցի մոտ 5000 աշխատակից:
Գլխավոր դատախազության մոտ էլ բողոքի ակցիա են արել Արարատի մարզի Տափերական գյուղի երիտասարդները: Նրանք պահանջել են ազատ արձակել իրենց համագյուղացուն,որը մեղադրվում է սպանության համար:Մեղադրյալի պաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալ Ալեն Պետրոսյանը սպանության հետ կապ չունի, գործով ապացույցներ չկան: Նա հանդիպել է գլխավոր դատախազի տեղակալի հետ: Հանդիպման ու ակցիայի մանրամասները` տեսանյութում:
Գլխավոր դատախազության մոտ էլ բողոքի ակցիա են արել Արարատի մարզի Տափերական գյուղի երիտասարդները: Նրանք պահանջել են ազատ արձակել իրենց համագյուղացուն,որը մեղադրվում է սպանության համար:Մեղադրյալի պաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալ Ալեն Պետրոսյանը սպանության հետ կապ չունի, գործով ապացույցներ չկան: Նա հանդիպել է գլխավոր դատախազի տեղակալի հետ: Հանդիպման ու ակցիայի մանրամասները` տեսանյութում:
Ռուսասատան մեկնել ցանկացող մեր հայրենակիցները շարունակում են բողոքի ակցիաները, իշխանություններից հարցի լուծում պահանջում: Խնդրին արձագանքել է ԱԺ-ի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա նամակ է հղել Ռուսաստանի Պետդումայի իր գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին: Պատգամավորը խնդրել է աջակցել խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի կառավարությանը: Հարցի վերաբերյալ Միքայել Մելքումյանն այսօր նաև զրուցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ընդունել է նախօրեին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներին: Պատգամավորները ևս մեկ անգամ լսել են նրանց խնդիրները՝ խոստանալով ձեռնամուխ լինել դրանց լուծմանը: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում պատգամավորները նշել են, որ խնդիրները հիմնականում վերաբերում են բանկային համակարգին և հարկադիր ծառայության գործունեությանը: Խմբակցությունը որոշել է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv