Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից մահացածների թիվը հասել է 12-ի: «Էպիկենտրոն»-ին ասել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման ընդհանուր 23 դեպք: Տուժածները բուժվում են հանրապետության տարբեր հիվանդանոցներում, 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է: Բազմաթիվ մարդկանց կյանքեր խլած թունավորման պատճառը Արմավիրի 50-ամյա բնակիչ Աշոտ Հովսեփյանի պատրաստած անհայտ ծագման օղին է: Քաղաքացին ձերբակալված է, նրա տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր «ինքնաշեն» օղի:
Արցախում գիտելիքի և դպրության օրը տոնական տրամադրությամբ են նշել: Չնայած համավարակին՝ որոշում է կայացվել առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին չզրկել օրվա տոնական գույները ըմբոշխնելու հնարավորությունից: Դպրոցների բակերում իրականացվող տոնակատարություններին ծնողները հետևել են ցանկապատերի հակառակ կողմից: Արցախում ավելի քան 2400 առաջին դասարանցի սեպտեմբերի մեկը նշել է գունավոր տրամադրությամբ:
«Տարածաշրջանային զարգացումները, մեր հնարավորությունները, պատկերացումները մեր երկրի պաշտպանության հետ կապված փոխվել են»,- ասել է փոխնախարար Գաբրիել Բալայանը: Աշխարհազորում ընդգրկվելը լինելու է կամավոր, կարող են ներգրավվել նաև կանայք: Խաղաղ պայմաններում կամավորների համար որևէ վճար չի նախատեսվում, իսկ զորակոչվելիս արդեն նրանք զինծառայողի կարգավիճակ են ձեռք բերելու: Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու:
Ծաղիկներով և փուչիկներով դպրոց շտապող աշակերտներ, հուզված առաջին դասարանցիներ և ոչ պակաս հուզված ծնողներ դպրոցներում այսօր չեն եղել: «Էպիկենտրոն»-ը շրջել է դատարկ դպրոցներով, զրուցել աշակերտների, նաև առաջին անգամ դպրոց գնալ պատրաստվող երեխաների և նրանց ծնողների հետ: Ինչպե՞ս է անցել սեպտեմբերի 1-ն, ու ի՞նչ մտահոգություններ կան առկա ուսուցման վերաբերյալ՝ տեսանյութում:
Սեպտեմբերի 1-ը գիտելիքի և դպրության օրն է: Համավարակով պայմանավորված դպրոցականների համար այս տարի ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 14-ից: Իսկ այսօր դասի են հաճախել ԲՈՒՀ-երի միայն առաջին կուրսեցիները: «Էպիկենտրոն»-ի նկարահանող խումբը եղել է Մայր բուհում և Բժշկական համալսարանում, հետևել, թե ինչպես է մեկնարկել ուսումնական պրոցեսը համավարակի պայմաններում:
Արմավիրի մարզում և Երևանում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերից մահացել է 10 մարդ: Տուժածները բուժվում են հանրապետության տարբեր հիվանդանոցներում, 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է: Իրավապահները պարզել են, որ բազմաթիվ մարդկանց կյանքեր խլած թունավորման պատճառը Արմավիրի 50-ամյա բնակիչ Աշոտ Հովսեփյանի պատրաստած անհայտ ծագման օղին է: Քաղաքացին ձերբակալված է, նրա տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր «ինքնաշեն» օղի: Բոլոր այն քաղաքացիներին,որոնք վերոնշյալ անձից ալկոհոլային խմիչք են գնել, Քննչական կոմիտեն հորդորում է չօգտագործել այն և դիմել կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Եվս մեկ դժբախտ պատահար Արմավիրի մարզում: Ողբերգական հետևանքներով խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արմավիր գյուղում գտնվող «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում: Աշխատակիցներից 2-ը մահացել են, կան վիրավորներ, նրանցից 4-ը՝ 24, 32, 33 և 46 տարեկան տղամարդիկ, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավորները նախնական բժշկական օգնությունը ստացել են Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Պայթյունի մասին մանրամասներ են ներկայացրել գործարանի սեփականատերը և Արմավիրի մարզպետը:
Վերջին ամիսներին երկրաշարժեր են գրանցվել Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում: ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժերի հիմնական օջախները, բարեբախտաբար, Հայաստանում չեն: Մասնագետները բնակիչներին հորդորում են չանհանգստանալ, քանի որ գրանցված ուժգնությունները հետցնցումային են և բարձր չեն:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv