«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ Ուսանողական խորհրդի գրասենյակի բացմանը, ուսանողների ու կուսակցության համակիրների հետ խոսել հանրությանը մտահոգող խնդիրների մասին:«Երիտասարդները մեր ապագան են և պետք է ամեն ինչ անել, որպեսզի նրանք չհիասթափվեն ու չլքեն հայրենիքը» ,-ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահի խոսքով՝ պետությունը ամեն հարցով պետք է կանգնի երիտասարդների ու ժողովրդի կողքին, քանի որ նրանք ուզում են ոչ թե խոսքեր լսել, այլ կոնկրետ գործ տեսնել ու փոփոխության զգալ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv