Items filtered by date: Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2020
Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2020 23:20

Էպիկենտրոն 29.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայկական մարզաշխարհը ոչ միայն իր զորակցությունն ու գործուն աջակցությունն է ցուցաբերում Արցախին և հայ զինվորին, այլև շարունակում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել արցախա-ադրբեջանական շփման գոտում տիրող իրավիճակին: «Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը և դուրս հանի իր գրոհային ուժը, այդ թվում՝ այլազգի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի վրա: Կոչ եմ անում միջազգային հանրությանն ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ կանխելու համար ևս մեկ ցեղասպանություն»,-ՖԲ-ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Բացի այդ, ադրբեջանցիներն ԱԹՍ-ով պայթեցրել են քաղաքացիական ավտոբուս: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է Վարդենիսի տարածաշրջան, Ֆեյսբուքի ուղիղ եթերում մանրամասներ հայտնել հրետակոծությունից:

Արցախի բնակիչներին ու մարտի դաշտում կռվող զինվորներին աջակցելու նպատակով այս օրերին Երևանում ձևավորվել են կամավորական խմբեր: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում նրանք հիգենայի պարագաներ, դեղորայք, սնունդ ու հագուստ են հավաքում և ուղարկում Արցախ: Նախաձեռնության մասին կամավորները տեղեկացնում են սոցցանցերով: Աջակցություն են ցուցաբերում նաև անցորդները: Չնայած ՊՆ ներկայացուցիչների հորդորներին, որ բանակը սնունդի կարիք չունի, այնուամենայնիվ , երիտասարդները ցանկանում են ևս մեկ անգամ ցույց տալ, որ հայ ազգը միասնական է՝ ցանկացած պահի պատրաստ համախմբվել մեկ գաղափարի շուրջ:

Հայաստանի տարածքից զատ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվել են նաև արցախյան ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Հայաստանի ՊՆ-ն զգուշացրել է, որ ստիպված է կիրառել ռազմական տեխնիկայի՝ մեծ ազդեցություն ունեցող տեսակներ: Օրվա ընթացքում հրապարակվել են հակառակորդի ուղղաթիռների, ԱԹՍ-ների, տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը հաստատող բազմաթիվ տեսանյութեր: Օրվա ավարտին հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին:

Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում Հայաստանի նկատմամբ: «Գյանջա» օդանավակայանից օդ բարձրացած թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչն այսօր Հայաստանի օդային տարածքում խոցել է Հայաստանի օդուժի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն հերոսաբար զոհվել է,- հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը: Ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվել են նաև արցախյան ռազմաճակատի ամբողջ երկայնքով: Հայաստանի ՊՆ-ն զգուշացրել է, որ ստիպված է կիրառել ռազմական տեխնիկայի՝ մեծ ազդեցություն ունեցող տեսակներ: Օրվա ընթացքում հրապարակվել են հակառակորդի ուղղաթիռների, ԱԹՍ-ների, տանկերի և կենդանի ուժի ոչնչացումը հաստատող բազմաթիվ տեսանյութեր:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որպեսզի քննարկի Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը»,- «Արմենպրես»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նման խնդրանք ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ստացել: Այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը:

Արցախա-ադրբեջանական շփման գոտում կրակի անհապաղ դադարեցման մասին միաձայն հայտարարություն է ընդունել Պետդուման: Ռուս խորհրդարանականները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները: «Պետական դուման հայտարարում է, որ պետք է տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալ:Իրավիճակի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- նշվում է հայտարարության մեջ։ Դրա ընդունումից հետո Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կապ է հաստատել հայ գործընկերոջ՝ Միքայել Մելքումյանի հետ:

Միջազգային մասմեդիան շարունակում է ուշադրության կենտրում պահել Արցախում ստեղծված իրավիճակն ու ադրբեջանական ագրեսիան: Հատկապես մեծ աղմուկ է հանել պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտելը և Ադրբեջան մեկնած սիրիացի վարձկանների թեման: Տեղեկությանն անդրադարձել են միանգամից մի քանի հեղինակավոր պարբերականներ: Ռոյթերզ-ին հաջողվել է զրուցել գրոհայինների հետ և կորզել ամբողջ ճշմարտությունը:

Ի աջակցություն Արցախի և Հայաստանի՝ երեկ երեկոյան բազմամարդ հավաք ու ավտոերթ է անցկացրել Գլենդելի հայությունը: ԱՄՆ-ի հայ համայնքը դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները և վստահեցրել՝ աշխարհի որ երկրում էլ լինի՝ հայ ազգը համախմբված է, միասնական ու անկոտրում: Հավաքի ընթացքում իրականացվել է նաև երիտասարդ կամավորների գրանցում և ցուցակագրում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։