Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները շարունակվում են:«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը Տավուշի մարզկենտրոնում հանդիպել է ԲՀԿ Իջևանի տարածքային կազմակերպության ներկայացուցիչների, պատասխանատուների և կուսակցության համակիրների հետ: Հավաքն անցել է ոստիկանական ուժերի աննախադեպ հսկողության ներքո: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հունիսի 5-ի ԲՀԿ քաղխորհրդի նիստում ունեցած իր ելույթից անցել են ամիսներ, իսկ կառավարության դեմ բողոքի ալիքը գնալով մեծանում է: «Մարդիկ, ովքեր գտնվում են ծանր վիճակում, պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն», -իջևանցիների հետ հանդիպմանն ընդգծել է ԲՀԿ նախագահը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv