Items filtered by date: Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2020
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2020 22:00

Էպիկենտրոն 25.09.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ: ԲՀԿ նախագահը լրագրողներին հայտնել է, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23:00-ին: Մինչև այդ Ծառուկյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը, սակայն, մերժվել է: Համակիրները ԲՀԿ նախագահին դիմավորել են բուռն ծափողջյուններով և «Արդարությունը հաղթելու է» վանկարկումներով: Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ գործընթացի արագությունը ցույց է տալիս, որ ամեն ինչ արվել է միջնորդությունն արագ բավարարելու համար:

Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահի պաշտոնում: Նա անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել. 9 դատավորներից առնվազն հինգը պետք է կողմ քվեարկեին: Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստն այսօր շարունակվել է: Հրայր Թովմասյանը չի մասնակցել նիստին: Դատավոր Վահե Գրիգորյանն էլ ասել է,որ ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք կա: Օրակարգում կա նաև ՍԴ-ի փոխնախագահի ընտրություն: Աշխատակարգային նիստն ընդմիջվել է մինչև երկուշաբթի:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի, ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած բողոքը՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգը տապալելու մասին: Հիշեցնենք՝ դեռ հունիսի 30-ին երեք ուժերի ներկայացուցիչները իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՔԾ: Քրեական գործի հարուցումը,սակայն, մերժվել էր:

Դպրոցները վերաբացելուց առաջ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ պետության հաշվին ուսուցիչները կթեստավորվեն: Վերջին օրերին մամուլում հաճախ էին հանդիպում լուրեր, թե այս կամ այն մարզի դպրոցներում ուսուցիչները չեն թեստավորվել: Համաճարակաբան Լուսինե Պարոնյանն ասել է, որ թեստավորվող մանկավարժական կազմի թիվը մեծ էր, ուստի չեն հասցրել մինչև դպրոցների բացումը բոլորին թեստավորել: Գործընթացը կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: Իսկ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի աճը դպրոցների վերաբացման հետ կապ չունի:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանի վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մենք սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»,- ասել է Փաշինյանը:

Մոտ չորս ամիս անց վարչապետն ի վերջո ստորագրել է ԲՈԿ-ի նախագահի ազատման դիմումը: Սմբատ Գոգյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հորդորել է արձակուրդ գնալ, հանգստանալ ու մի լավ մտածել: Վարչապետի հրամանագրով՝ աշխատանքից ազատվել է նաև ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մեկ այլ հրամանագրով էլ արտակարգ իրավիճակների փոխնախարար է նշանակվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Պատգամավոր Գայանե Աբրահամյանի մասին մամուլում շրջանառվող լուրերը հաստատվեցին: Նա հեռանում է խորհրդարանից: Պատգամավորի համար իր սկզբունքներն ավելի կարևոր են, քան մանդատը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։