Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ հերթական հանրահավաքն է անցկացրել «Կամք» նախաձեռնությունը: Մասնակիցները հիշեցրել են, որ այս ակցիան ազգային արժեքների պահպանման խնդրի համար է, իսկ Արայիկ Հարությունյանը հակապետական քաղաքականություն է վարում և պետք է հեռանա:
Չընդհատվող պատերազմում անընդհատ հաղթելու համար պետք է նաև գրականացնել, վավերացնել հայոց ազատագրական պայքարն ու նրա նվիրյալ հերոսների սխրանքը: «Չընդհատվող պատերազմ». հենց այսպես է կոչվում ազատամարտիկ, գրող Մարտիկ Բաղդասարյանի գրքաշարի հերթական՝ 10-րդ ժողովածուն: Շնորհանդեսի վայրը նույնպես խորհրդանշական էր՝ Երևանի Ուլնեցի 50 հասցեում միաժամանակ տեղի ունեցավ Ազատամարտի թանգարանի բացումը:
Կառավարությունը հատուցում է Ռայնիսի թիվ մեկ հասցեում պայթյունի հետևանքով բնակարաններից զրկված քաղաքացիներին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնակատարը հայտնել է, որ հատուցումը արվելու է շուկայական արժեքին համապատասխան: Ընդհանուր առմամբ՝ խնդրի լուծման համար հատկացվելու է 182 մլն դրամ: Առողջապահության փոխնախարարն էլ խոսել է վերջին օրերին կորոնավիրուսի աճող թվերի մասին: Գործադիրի նիստի մանրամասները՝ տեսանյութում:
Կառավարության շենքի բակում այսօր ևս բողոքի տարբեր ակցիաներ էին: «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները պահանջել են հանդիպում վարչապետի հետ: Երևանի բազմաբնակարաններում նոր վերելակների տեղադրմամբ զբաղվող աշխատակիցները հայտնել են, որ քաղաքապետարանն իրենց աշխատավարձը չի վճարել: Առևտրով զբաղվող տնտեսվարողներն էլ հայտարարել են վաղվանից գործադուլ սկսելու և մեծ ցույց անցկացնելու մասին: Կառավարության շենքի մոտ հերթական անգամ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև Ռուսաստան մեկնել ցանկացողները:
«Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է կատարել Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ նախագահի գրառմանը և դրա հասցեատիրոջ վերաբերյալ հարցին անդրադարձել է պատգամավոր Իվետա Տոնոյանը: « Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ ով որ պետք է իրեն տեսներ, վստահաբար տեսել և գտել է»,- հայտարարել է պատգամավորը:
Արայիկ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել: Ազգային ժողովը մերժել է ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու նախագիծը: Կողմ են քվեարկել միայն ընդդիմադիր երկու խմբակցությունները: Իվետա Տոնոյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը ևս միանում է «Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը: «Մի նախարար, որն աչքի է ընկել բացառապես տրանսգենդերների հետ տարբեր հարցեր քննարկելով, այդ նախարարի պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում»,- հայտարարել է Տոնոյանը: Իսկ նիստը սկսվել է ՍԴ նորընտիր դատավորներ Արթուր Վաղարշյանի ու Էդգար Շաթիրյանի երդմամբ:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միությունը: Նրանք հավաքվել են նախարարության շենքի մոտ, նախարարին կոչ արել հնարավորինս սեղմ ժամկետում հրաժարականի դիմում ներկայացնել: «Մենք պահանջում ենք նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եթե սատարում է այլասերմանը, դեմ է եկեղեցուն: Արայիկ Հարությունյանի հետ ամբողջ իշխանությունը պետք է հեռանա երկրից, բարձր պաշտոններից»,- հայտարարել է միության նախագահ Աշոտ Անդրեասյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv