Items filtered by date: Երկուշաբթի, 20 Ապրիլի 2020
Երկուշաբթի, 20 Ապրիլի 2020 22:00

Էպիկենտրոն 20.04.2020

Published in Էպիկենտրոն

Ոստիկանության ծառայողների հսկողության տակ այս պահին 2348 ինքնամեկուսացած անձ կա: Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմվել է 10377 վարչական արձանագրություն, հայտնել է Փոխոստիկանապես Հայկ Մհրյանը՝ ավելացնելով, որ 6706 դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում: Նա նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված 10 ոստիկաններից 5-ն ապաքինվել են և դուրս գրվել հիվանդանոցից: Իսկ արտակարգ դրության պայմաններում ծառայություն անցնող ոստիկանության ուժերը վերջերս պարգևավճար են ստացել:

Օրերս վարչապետը հայտարարել էր հանրապետությունում սահմանափակումների աստիճանական թուլացման մասին: Թե կոնկրետ որ սահմանափակումների մասին է խոսքը, առաջիկայում պարետատունը պաշտոնական հայտարարություն կտարածի: Մինչև այդ, կառավարության աջակցության 8-րդ ծրագրի տուժած ոլորտների ցանկում ներառվել է ևս 4 ոլորտ՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը, զվարճությունների ու հանգստի կազմակերպման գործունեությունները: Առաջիկայում կգործարկվեն նաև նպաստառու ընտանիքների փոխհատուցման ու ուսանողներին անտոկոս վարկերի տրամադրման ծրագրերը:

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու թեման այսօր գերիշխել է նաև խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: ԱԺ երեք խմբակցություններն անդրադարձել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի սկանդալային արտահոսքին՝ տեղի ունեցածը գնահատելով անընդունելի: Ի՞նչ կլինի, եթե կատարվածի հետևանքով ոչ ոք պատասխանատվություն չկրի: Այս հարցում իշխող «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը բավական կոշտ է:

«Թավիշի և «ամենաթողության» մասին. այսպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերնագրել երեկ ուշ գիշեր ունեցած ֆեյսբուքյան ուղիղ եթերը, որի ժամանակ անդրադարձել է իր վերջին տեսաուղերձի նախապատրաստական փուլի նկարահանումներից արտահոսած կադրերին և իր խոսքով՝ «հեղափոխությունից հետո բարեփոխվելու շանսը չարաշահած մարդկանց»: Այդպիսի մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից, հայտարարել է Փաշինյանը: Վարչապետը հայտնել է նաև, որ երրորդ անգամ է կորոնավիրուսի թեստ հանձնել, պատասխանը կրկին բացասական է եղել:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է լայնածավալ աջակցության ծրագրերը՝ Հայաստանի տարբեր մարզերում ու քաղաքներում: Հերթական խոշոր օգնությունն է տրամադրվել Հրազդանի 16 հանրակացարանների բոլոր բնակիչներին: Առաջին անհրաժեշտության սնունդով լի կապոցները բաժանվել են հասցեական՝ տուն առ տուն: Ծրագրի շրջանակներում պարարտանյութ է տրամադրվել Հրազդանի հարակից գյուղերում ապրող բազմաթիվ բնակիչների:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է նաև կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները: Հերթական անգամ վարակազերծող հատուկ նյութերով ախտահանման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Սարյան փողոցում մանրակրկիտ ախտահանվել են բանուկ հատվածները, մայթերը, նստարանները, աղբամաններն ու այս օրերին աշխատող սննդամթերքի խանութների և դեղատների մուտքերն ու հարակից տարածքները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։