Items filtered by date: Հինգշաբթի, 16 Ապրիլի 2020
Հինգշաբթի, 16 Ապրիլի 2020 22:04

Էպիկենտրոն 16.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Սերժ Սարգսյանն այսօր ներկայացել է խորհրդարան և մասնակցել Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի փակ նիստին: «Ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին»,- լրագրողներին ասել է 3-րդ նախագահը: Նա խոստացել է արտակարգ դրության ավարտից հետո ևս հանդիպել լրատվամիջոցների հետ`խոսելու միայն Ապրիլյան պատերազմի մասին: Մոտ 5 ժամ տևած նիստից դուրս գալով՝ երկրի նախկին նախագահը հայտարարել է. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել արտակարգ դրության ժամանակահատվածում գործունեություն իրականացնող 487 կազմակերպություններում: Որոշ սուբյեկտներ ժամանակավորապես դադարել են գործել: Վերահսկողություն է իրականացվում նաև շինարարական կազմակերպություններում: Տեսչական մարմնի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վարչության պետը մանրամասներ է ներկայացրել նաև ինքնամեկուսացված աշխատակիցների վերաբերյալ:

Կառավարությունը անցկացրել է հերթական նիստը: Զեկուցելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մանրամասները՝ առողջապահության նախարարը կարանտինային միջոցառումները համարել է էֆեկտիվ: Վարչապետն ասել է, որ ընդհանուր առմամբ համաճարակի կորը գտնվում է կառավարելիության տիրույթում, բայց նաև զգուշացրել է.«Եթե շարունակենք այն վերաբերմունքը, որ շատ հաճախ տեսնում ենք մեր իրականության մեջ, կարող է ունենանք համաճարակի նոր բռնկում».Փաշինյանն անդրադարձել է նաև Նորաշեն համայնքին, որը մեկ մարդու գործողությունների պատճառով փակվել է:

Խորհրդարանն այսօրվա աշխատանքային օրը գրեթե ամբողջությամբ նվիրել է ԿԲ նախագահի թեկնածուի հարցին: Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովն այդ պաշտոնում ներկայացրել  է «Իմ  քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Մարտին Գալստյանին: Նա ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, ավարտել է Հարվարդի համալսարանը, գլխավոր դրամատանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ: ԿԲ նախագահի ընտրությունը տեղի կունենա վաղը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ամբողջ հանրապետությունում իրականացրած սոցիալական խոշորամասշտաբ նախաձեռնության շրջանակում առաջին անհրաժեշտության սնունդ է հատկացրել Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ անդամներին: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում մեծ ավանդ ունեցող ազատամարտիկներին ու նկատի ունենալով արտակարգ դրությամբ պայմանավորված ստեղծված սոցիալական ծանր վիճակը՝ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է օգնության ձեռք մեկնել հայրենիքի պաշտպաններին: Ազատամարտիկներից բացի, Շենգավիթում հիմնադրամը սնունդ է հատկացրել նաև կարիքավոր ընտանիքներին, թոշակառուներին ու հաշմանդամություն ունեցող անձանց:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է նաև կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները Երևանի վարչական շրջաններում: Տեխնիկական նորագույն միջոցներով զինված աշխատակիցներն ամեն օր ախտահանում են փողոցները, մայթերը, բակերն ու շքամուտքերը: Կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև կանգառներում, ստորգետնյա անցումներում: Վարակազերծման աշխատանքները հերթական անգամ իրականացվել են Կենտրոն վարչական շրջանում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։