Items filtered by date: Շաբաթ, 25 Ապրիլի 2020
Շաբաթ, 25 Ապրիլի 2020 22:10

Էպիկենտրոն 25.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, համաճարակային իրավիճակով պայմանավորված, անցկացվեցին միանգամայն նոր ձևաչափով : Առաջին անգամ Ծիծեռնակավերդի հուշահամալիրը, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, փակ էր: Մարդիկ սուրբ նահատակների հիշատակի լուսավառ ոգեկոչմանը մասնակցեցին վիրտուալ ներկայությամբ: Հիշատակի արարողություններն ամփոփվեցին մինչև լուսադեմ շարունակվող տպավորիչ միջոցառումով: Ովքե՞ր են բացառիկ մտահղացման հեղինակները և ի՞նչ են նրանք պատմել «Էպիկենտրոն»-ին :

Արցախում շարունակվում են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները: Վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել է Հայաստանից Արցախ մուտք գործած ավելի քան 700 տրանսպորտային միջոց: Մինչև այս պահը Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 8 դեպք, 4 պացիենտ արդեն ապաքինվել է: Նրանցից վերջինը Քարվաճառի բնակիչ Ալբերտ Մկրտչյանն է: Նա երեկ դուրս է գրվել Հանրապետական բժշկական կենտրոնից:

Մեր տեսանյութը վերջին մեկ օրում բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված 82-ամյա Արտուշ Միրզոյանի մասին է: Երեկվանից ամբողջ համացանցը ողողված է նրա լուսանկարներով և նրա մասին գրառումներով: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ սահմանափակումներից անտեղյակ Արտուշ պապը որոշել էր գնալ Ծիծեռնակաբերդ, սակայն հանդիպել էր ոստիկանների արգելքին: Մի ամբողջ օր շարունակվող քննարկումներից և քննադատություններից հետո նրան, ի վերջո, հաջողվեց հասնել հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ և այդ ամենը՝ վարչապետի հանձնարարությամբ ու պետական մակարդակով:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի ամենօրյա ռեժիմով շարունակվում են: Վարակազերծող հատուկ նյութերով ախտահանման աշխատանքները վաղ առավոտից շարունակվում են մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Հերթական անգամ ախտահանվել է Կենտրոն վարչական շրջանը:

Կոտայքի մարզում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի սոցիալական ծրագրերն իրականացվում են ամենօրյա ռեժիմով: Իսկ նպատակը կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելն է: Համաճարակային իրավիճակում շատերը զրկված են աշխատելու և իրենց ապրուստը վաստակելու հնարավորությունից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու հիմնադրամին ուղղված նամակների օր-օրի ավելացող թիվը՝ սննդամթերք է հատկացվել նաև Չարենցավանի և Պտղնիի անապահով ընտանիքներին:

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի սոցիալական ծրագրերից անմասն չեն մնացել նաև «Երդվյալ ազատամարտիկների միության» Աբովյանի տարածքային կառույցի ազատամարտիկները: Սննդամթերքով լի փաթեթներ են հատկացվել նաև նրանց ընտանիքներին:

Արդեն շաբաթներ շարունակ հանրապետության տարբեր մարզերում ու քաղաքներում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սոցիալական լայնածավալ ակցիաներ է իրականացնում: Ուշադրությունից դուրս չեն մնում նաև այն մարդիկ, որոնք Հայաստանի համար պատմական ծանր շրջանում առաջնագիծն էին պահում: Առաջին անհրաժեշտության սննդամթերք է հատկացվել Աբովյան քաղաքի Երկարապահ կամավորականների ընտանիքիներին և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորների հարազատներին:

Ճգնաժամային այս օրերին, երբ շատերը կանգնած են սոցիալական խնդիրների առաջ , «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը չի դադարում օգնության ձեռք մեկնել մարդկանց: Հիմնադրամի խոշորամասշտաբ աջակցությունը կրկին հասել է Գեղարքունիքի մարզ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու պարարտանյութի դեֆիցիտը՝ հիմնադրամն օգնության ձեռք է մեկնել ֆերմերներին ու գյուղատնտեսներին: Գավառի ու հարակից գյուղերի բնակչներին հատկացվել է անվճար պարարտանյութ, որն անհրաժեշտ է գարնանային գյուղատնտեսական աշխատանքների համար:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։