«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է նաև կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումները: Հերթական անգամ վարակազերծող հատուկ նյութերով ախտահանման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Սարյան փողոցում մանրակրկիտ ախտահանվել են բանուկ հատվածները, մայթերը, նստարանները, աղբամաններն ու այս օրերին աշխատող սննդամթերքի խանութների և դեղատների մուտքերն ու հարակից տարածքները:
