Items filtered by date: Շաբաթ, 11 Ապրիլի 2020
Շաբաթ, 11 Ապրիլի 2020 19:35

Էպիկենտրոն 11.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան հատվածը քաղաքապետարանի կողմից առանձնացվել է, վերազինվել և կսպասարկի միայն կորոնավիրուսով վարակվածներին, հայտնել է Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: Նա նաև նշել է, որ Երևանի բնակելի շենքերում ախտահանման գործողությունները շարունակվում են, սակայն ժամանակավորապես դադարեցված է մայրաքաղաքի կանգառների ու տրանսպորտային միջոցների ախտահանումը: Փոխքաղաքապետը պատասխանել է հարցին, թե ինչու են Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններն ախտահանվում:

Այսօր Ավագ Շաբաթն է՝ պատկերն ու օրինակը արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ իր բոլոր գործերից: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Այս ավետիսով է ավարտվում Մեծ Պահքը: Համավարակով պայմանավորված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել մի շարք խորհրդակցություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ, որոշում է կայացվել եկեղեցական բոլոր արարողություններն անցկացնել դռփակ: Հավատացյալներին կոչ է արվել Սուրբ պատարագին հետևել առցանց եղանակով:

ԱՄՆ-ից Հայաստան են վերադարձել FLEX դպրոցական ծրագրով սովորող մեր աշակերտները: Նրանք հայկական ավտոբուսներով վրացի ոստիկանների ուղեկցությամբ հատել են հայ-վրացական սահմանը: Այժմ Դիլիջանում են, գտնվում են 14-օրյա պարտադիր մեկուսացման ռեժիմում: Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ից հատուկ չվերթով Վրաստան է տեղափոխվելու 79 աշակերտ: Գիորգի Գախարիան նշել էր, որ հայկական կողմի խնդրանքով նույն չվերթով Հայաստան կվերադառնա 35 դպրոցական: Հայրենիք վերադարձած մեր աշակերտների մասին «Էպիկենտրոն»-ին մանրամասներ է հայտնել ԱԳՆ մամուլի խոսնակը: Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ երեկ հայրենիք են վերադարձել նաև Իսրայելում սովորող 10 ուսանողներ, որոնք ևս մեկուսացվել են:

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորել է կորոնավիրուսի տարածման տեմպն ավելի նվազեցնելու նպատակով: «Մեզ համար կարևոր է, որ ունենանք միավոր ժամանակահատվածում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր»,- ասել է կառավարության ղեկավարը: Ֆեյսբուքի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ապրիլի 13-ից տնտեսական գործունեության մի շարք տեսակներ ամբողջությամբ թույլատրված կլինեն: Հանրային տրանսպորտի աշխատանքն առաջիկա օրերին ընդհանրապես կարգելվի: Ապրիլի 24-ին, մայիսի 8-ին և 9-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ, կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը:

Հայ մարզիկները շարունակում են մարտահրավեր նետել կորոնավիրուսին և այս օրերին չեն դադարեցնում մարզումները: «Սպորտն ընդդեմ կորոնավիրուսի» շարքից այսօր կներկայացնենք բռնցքամարտիկ Արման Դարչինյանին: Լոնդոնի վարկանիշային մրցաշարում Դարչինյանը տպավորիչ մեկնարկ ունեցավ ու շատ մոտ էր օլիմպիական ուղեգիր նվաճելուն, բայց կորոնավիրուսի պատճառով մրցաշարը դադարեցվեց և մեր մարզիկները վերադարձան Հայաստան: Այդուհանդերձ, Արման Դարչինյանը շարունակում է մարզվել, որպեսզի չկորցնի մարզավիճակը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է կորոնավիրուսի դեմ ինտենսիվ պայքարն ու կանխարգելիչ միջոցառումները: Հիմնադրամը ախտահանման աշխատանքներ է իրականացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում:Վարակը կանխարգելող հատուկ նյութերով ախտահանվել են կանգառները, մայթերը, աղբամաններն ու փողոցների առավել բանուկ հատվածները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը մայրաքաղաք Երևանում: Ականջալուր լինելով քաղաքացիների դիմումներին՝ առաջնային անհրաժեշտության սննդամթերք է հատկացվել Վարդաշենի հանրակացարանի բնակիչներին, Շենգավիթ վարչական շրջանի ազատամարտիկներին և Աջափնյակում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է խոշորամասշտաբ ծրագրերը հանրապետության ամբողջ տարածքում: Հաշվի առնելով համաճարակային իրավիճակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը՝ հիմնադրամի նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի հարյուրավոր բնակիչների հատկացվել է պարարտանյութ, որպեսզի ի հայտ եկած սոցիալական խնդիրները բացասական ազդեցություն չունենան գյուղատնտեսության զարգացման վրա:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։