Items filtered by date: Երեքշաբթի, 21 Ապրիլի 2020
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2020 22:07

Էպիկենտրոն 21.04.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Օրեր շարունակ Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում գիշերող մեր հայրենակիցներին օդանավակայանի աշխատակիցներն այս գիշեր տարհանել են: Համացանցում շատ արագ տարածվեցին տարհանված քաղաքացիների կադրերը և լուրեր շրջանառվեցին, թե նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել: «Էպիկենտրոնը» կապ է հաստատել նրանց հետ ու փորձել հասկանալ, թե ինչ է եղել իրականում: Մեր հայրենակիցները պատմել են, որ ինքնուրույն են դուրս եկել տարածքից, բռնություն, հրմշտոց կամ քաշքշուկ չի եղել:

Ճգնաժամային իրավիճակում, եկամտի բացակայությամբ պայմանավորված, տուրիստական տրանսպորտային կազմակերպությունները չեն կարողանում կատարել վարկային պարտավորությունները: Չնայած բանկերը երկու ամսով երկարաձգել են վարկերի մարման ժամկետները, սակայն դա ըստ տուրիստականների՝ ստեղծված պայմաններում խնդրի լուծում չի կարող լինել: Նրանք դիմել են կառավարություն՝ վարկային մարումներն առնվազն 1 տարով հետաձգելու և հավելյալ աջակցության ապահովման խնդրանքով:

Ինչպե՞ս են անցկացվելու Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները` կորոնավիրուսի հետևանքով առաջացած արտակարգ դրության պայմաններում: Կառավարությունն արդեն որոշել և այսօր ներկայացրել է զոհերի հիշատակը ոգեկոչելու արարողության ձևաչափը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձրունք կարող է բարձրանալ միայն երկրի բարձրաստիճան ղեկավարությունը: Հայաստանի ու սփյուռքի քաղաքացիները նույնպես կարող են մասնակցել միջոցառումներին, սակայն ոչ ֆիզիկական ներկայությամբ: Մանրամասները տեսանյութում:

Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ Երևանի «Արարատ կոնյակի, գինու օղու կոմբինատ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործների հետ, լսում նրանց խնդիրները, հայտնում անհրաժեշտ քանակությամբ պարարտանյութ և դեղորայք հատկացնելու մասին: Արտակարգ դրությամբ պայմանավորված կուտակումները բացառելու համար այս տարի Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում չի եղել, սակայն կոմբինատը գյուղացիներին հատկացրել է անհրաժեշտ պարարտանյութն ու բուժանյութերը: Խաղողագործների մտահոգություններն այս անգամ լսել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, խոստացել դրանք մեկ առ մեկ փոխանցել Գագիկ Ծառուկյանին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը համաճարակային իրավիճակում շարունակում է խոշորամասշտաբ սոցիալական աջակցությունը Երևանի և մարզերի բնակիչներին: Հերթական անգամ հիմնադրամի աշխատակիցները սննդով լի կապոցներ են բաժանել Զեյթուն համայնքում և «Հույսի ավան» թաղամասում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մայրաքաղաքում շարունակում է կանխարգելիչ միջոցառումներն ընդդեմ կորոնավիրուսի տարածման: Հերթական անգամ վարակազերծող հատուկ նյութերով ախտահանման աշխատանքներ են իրականացվել Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։