Items filtered by date: Չորեքշաբթի, 01 Ապրիլի 2020

«Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմը համաչափ է, միջամտությունները անհրաժեշտ տարրական միջամտություններ են և միանշանակ իրավաչափ նպատակ են հետապնդում»,- վստահեցնում է Արդարադատության նախարարը: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ համակարգի միջոցով կկարողանան հնարավորինս արագ տեղեկացնել անձին հնարավոր վարակի մասին և շուտ կոտրել վարակի շղթան:

Պետությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար քննարկում է տարբերակներ՝ միկրոձեռնարկություններին աջակցելու համար: Նախատեսվում է անտոկոս վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին աշխատավարձերի, հարկերի ու կոմունալ վճարների, վարձակալության ու հումքի ձեռքբերման համար: Գյուղատնտեսական ոլորտին աջակցությունը կառավարությունը կատարում է երկու սկզբունքով՝ վարկային և փոխհատուցման:

Արտակարգ դրության պայմաններում շուկայում արտակարգ գնաճ է նկատվում: Թանկացել են առաջին անհրաժեշտության, նաև իմունային համակարգը ամրապնդող մթերքները: ՏՄՊՊՀ-ն ասում է, որ շուկայում գները կարգավորելու իրավասություն չունի, սակայն շուրջ 44 անուն պարենային ապրանքների, պաշտպանիչ դիմակների, ախտահանիչ նյութերի գների մոնիտորինգ իրականացնում է: Ինչպե՞ս են գնաճին վերաբերվում քաղաքացիները, պատմում է Իզաբելլա Հովհաննիսյանը:

Արցախում կանցկացվի նախագահի ընտրության 2-րդ փուլ: Երեկ կայացած քվեարկության արդյունքում թեկնածուներից որևէ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն: Երկրորդ փուլում, որը նախատեսված է ապրիլի 14-ին, երկրի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը: Հարությունյանը երեկվա ընտրությանը ստացել է 36.076 քվե կամ 49.26%, իսկ Մայիլյանը՝ 19.360 քվե կամ 26.4%: 3-րդ տեղում հայտնված Վիտալի Բալասանյանը ստացել է 10. 755 քվե կամ 14.7%: Մարտի 31-ին Արցախում նաև խորհրդարան էին ընտրում: ԱԺ է անցել 5 քաղաքական ուժ:

Պարետի որոշմամբ այսօրվանից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Հանրային տրանսպորտի գործունեությունը դադարեցվում է, աշխատանքի գնալ-գալու համար էլ անհրաժեշտ է գործատուի տված տեղեկանքը: Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների զանազան սցենարներ, առանձնացվել են տարբեր վայրեր` քաղաքացիների հնարավոր մեկուսացման համար: Վայրերից մեկը մարզահամերգային համալիրն է: Առողջապահության նախարարն էլ ներկայացրել է վարակի զարգացման սցենարները և հանդես է եկել կոչով:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հանդես է եկել հերթական սոցիալական խոշոր նախաձեռնությամբ: Երկու օր շարունակ hիմնադրամի աշխատակիցները շրջել են մարզի մեկ տասնյակից ավելի գյուղերում, սննդամթերքով լի տոպրակներ են հատկացրել հաշմանդամներին, սոցիալապես անապահով ու կարիքավոր ընտանիքներին: Քաջ գիտակցելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկով հիմնադրամի աշխատակիցները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, սնունդը հասցրել են տներ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Արմավիրի մարզում հանդես է եկել հերթական սոցիալական խոշոր նախաձեռնությամբ: Երկու օր շարունակ hիմնադրամի աշխատակիցները շրջել են մարզի մեկ տասնյակից ավելի գյուղերում, սննդամթերքով լի տոպրակներ են հատկացրել հաշմանդամներին, սոցիալապես անապահով ու կարիքավոր ընտանիքներին: Քաջ գիտակցելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ Գագիկ Ծառուկյանի առաջարկով հիմնադրամի աշխատակիցները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, սնունդը հասցրել են տներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։