Ամուլսարում իրավիճակն արդեն մի քանի ժամ է լարված է: Ամուլսարի պահապանները շարունակում են փակ պահել Ջերմուկ տանող ավտոճանապարհն ու պահանջում են «Լիդիանի» վագոն-տնակները 30 մետր հետ տանել: Վայոց Ձորի ոստիկանապետը, սակայն, ասել է, որ դա այս պահին հնարավոր չէ: Մինչև այդ, երկրորդ հենակետի մոտ հավաքված ոստիկանները պատ են կազմել՝ թույլ չտալով ակցիայի մասնակիցներին անցնել պահնորդական ծառայության աշխատակիցների մոտ: Արդյունքում իրավիճակը թեժացել է: Քաղաքացիների և ոստիկանների միջև սկսվել է ծեծկռտուք, կան բերման ենթարկվածներ:
Հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:Նախնական տվյալների համաձայն` պայթյունը որոտացել է պահեստում, որտեղ պահվում էին հրավառության համար նախատեսված պարագաներ:Զոհերի և տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, պայթյունի պատճառները՝ ևս: Լիբանանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կան ավերածություններ. վնասվել են շենքերն ու շինությունները, հոսանքազրկվել են մի շարք թաղամասներ: Ականատեսներից մեկը թվիթերի իր էջում տեսանյութ է տեղադրել՝ նշելով, որ նույն տարածքում տեղի է ունեցել 2-րդ պայթյունը, վնասվել են բազմաթիվ տներ, կան վիրավորներ, տեղում աշխատում են շտապօգնության աշխատակիցներ:
Համացանցում տեղեկություն է տարածվել այն մասին, թե ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել Հայաստանի կառավարական ներքին ցանց և պեղել մեծ թվով տեղեկություններ: Շրջանառվեցին նաև լուրեր, թե ադրբեջանական տիրույթում հրապարակվել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ: «Եթե ապացուցվի, որ իսկապես եղել է տեղեկատվական արտահոսք, ապա մեր երկիրը լուրջ խնդիր կարող է ունենալ»,-«Էպիկենտրոն»-ի հետ զրույցում նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վարչապետի խոսնակն էլ հայտնել է, որ ԱԱԾ-ն աշխատանքներ է տանում տեղեկությունը ստուգելու ուղղությամբ։
Տեսանյութը աղմուկ հանած թեմայի մասին է, որին «Էպիկենտրոն»-ն անդրադարձել էր օրեր առաջ: Խոսքը Մաշտոցի պուրակում կառուցապատում իրականացնելու նպատակով հատված ծառերի մասին է: Ինչու՞ է քաղաքապետարանը տվել թույլտվություն այն դեպքում, երբ դրա համար նախկին քաղաքապետի դեմ պայքարում էր արդեն գործող քաղաքապետը: Այս հարցերին, ի վերջո, որոշել է պատասխանել ինքը՝ Հայկ Մարությանը: Նա ասել է, որ կառուցապատման նոր թույտվությունը տալով՝ քաղաքին է վերադարձնում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքը: Հայտարարությունն առաջացրել է ընդդիմադիր թևի ու բնապահպանների զայրույթը:
Հայոց պատմության դասավանդման չափորոշիչների հարցի քննարկումը շարունակվում է: Խնդրահարույց հարցերին այսօր պատասխանել են չափորոշիչները կազմող աշխատանքային խմբի անդամները: Անդրադառնալով քննադատություններին՝ խմբի անդամները կոչ են արել վեր կանգնել անձնական մակարդակ մտնելու դիսկուրսից, քննարկում ծավալել գիտության, պատմագիտական մտքի ու մեթոդաբանության համատեքստում: Աշխատանքային խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանն արձագանքել է նաև թուրք պատմաբանների հետ գործակցելու վերաբերյալ մեղադրանքներին:
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով դատատավարությունը: Դատարանը քննել է Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը հանելու միջնորդությունը, նաև փաստաբաններին առաջարկել է դատարանին տրամադրել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը: Նիստի ընթացքում կրքերը թեժացել են, լեզվակռիվ է սկսվել Քոչարյանի փաստաբանի և Սեդա Սաֆարյանի միջև: Նիստը մի քանի անգամ ընդմիջվել է: Միջնորդություններ է ներկայացրել նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը, իսկ Խաչատուրվը հանդես է եկել ելույթով:
Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, թե ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել Հայաստանի կառավարական ներքին ցանց և պեղել մեծ թվով տեղեկություններ: Մեդիափորձագետները և Կառավարության տեղեկատվական անվտանգության մասնագետները վաղ առավոտից փորձում են հասկանալ՝ ճի՞շտ է արդյոք տեղեկությունը , թե՞ ոչ, և եթե ճիշտ է, ապա ե՞րբ կարող էր այն կատարված լինել: ԱԱԾ-ից էլ հայտնել են, որ նյութերն ուսումնասիրության փուլում էր:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv