Items filtered by date: Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020
Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020 22:08

Էպիկենտրոն 14.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հյուրընկալել են Արցախի խորհրդարանի իրենց գործընկերներին: Կարևորելով Արցախ եվրոպացի պատգամավորների այցելությունները, որոնք սովորաբար դրական արդյունք են տալիս, Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարությամբ՝ աշխատում են հնարավորինս մոտ ժամկետում արտերկրից Արցախ ներկայացուցչական կազմով այց կազմակերպելու ուղղությամբ: Արցախի նորընտիր խորհրդարանականները կարևոր են համարել ԲՀԿ-ի հետ հանդիպումը և գործընկերներին հրավիրել Արցախ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար հարցազրույց է տվել BBC-ի «Hard talk» հեղինակավոր հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձել է Արցախի հարցին, կորոնավիրուսի դեմ պայքարին, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը: Խոսելով հուլիսյան մարտական գործողությունների մասին՝ Հայաստանի վարչապետը հաղորդավար Սթիվեն Սակուրին ասել է, որ խաղաղությունը չի կարող ձեռք բերվել Հայաստանի միակողմանի գործողություններով.« Ադրբեջանի կառավարության առջև ծառացած է մի կարևորագույն մարտահրավեր, այն է` բացատրել սեփական հանրությանը, թե ինչու չկարողացան ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի միջոցով»,- ասել է Փաշինյանը:

«Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին»,- Բեյրութ կատարած այցի արդյունքներն ամփոփելիս ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ըստ նրա՝ պայթյունից անմիջապես հետո ահագնացող նորություններ էին ստանում աղետի ուժգնության, համայնքին հասած վնասների և տեղում տիրող իրավիճակի մասին: Կարիք կար, որպեսզի ՀՀ-ն ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և դրա հիման վրա կառավարությունը կմշակի իր ծրագրերը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված կառավարության վերջին երկու նոր ծրագրերը: Մինչև ասուլիսի մեկնարկը նախարարը զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Հակահամաճարակային կանոնների պահպանում պահանջող կառույցում պաշտոնյան տեսախցիկների առաջ է դուրս եկել առանց դիմակի : Հետո գնացել է աշխատասենյակ ու միայն դիմակ դնելուց հետո սկսել ասուլիսը: Ավելի ուշ նրա խոսնակը գրել է, որ դիմակ չդնելու համար նախարարը տուգանվել է:

Հայաստանում մինչև 2021 թվականի երկրորդ կեսը կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Այն կազմված կլինի 25 դատավորից: 5 դատավոր կքննի նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթները: Այսօր նախաձեռնության շուրջ կայացած հանրային քննարկմանը մասնագետները խոսել են հակակոռուպցիոն մասնագիտական դատարանի ստեղծման անհրաժեշտության, գործառույթների ու սահմանված չափանիշների մասին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։