Items filtered by date: Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020
Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020 22:01

Էպիկենտրոն 26.08.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում վերջին երկու տարիներին ունեցած ակնհայտ առաջընթացով՝ Հայաստանը կարող է հայտնվել թվայնացված կառավարվող երկրների խմբում»,- հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է մի շարք ոլորտների ավարտված և ընթացիկ ծրագրերին, ներկայացրել դրանց հատկացված ֆինանսները: Նախարարը հայտնել է, որ տավուշյան դեպքերից հետո մեծացել է հայկական ինժեներական արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունը:

Մոսկվայում կայացել է Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տետ ա տետ բանակցություններին հաջորդած ասուլիսում մանրամասն արծարծվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: «Անհրաժեշտ է ապահովել կայուն և հստակ բանակցային գործընթացի մթնոլորտ: Բանակցությունները ոչ թե զուտ բանակցելու, այլ Լեռնային Ղարաբաղի հարցում խաղաղ լուծում ապահովելու նպատակ հետապնդող բանակցություններ պետք է լինեն»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը, և հավելել. Անկասկած պետք է առաջնորդվել այն որոշումներով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից:

Հզոր պայթյուն Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Փլատակների տակ է մնացել 3 մարդ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: 19 քաղաքացի տարհանվել է: Երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից մեկի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսինը՝ ծայրահեղ ծանր:Դեպքի վայր են ժամանել ոչ միայն մեծ թվով փրկարարներ, այլև վարչապետը՝ արտակարգ իրավիճակների նախարարի հետ: Երևանի քաղաքապետը հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով:

Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել, Փաշինյանի հետ կոնֆլիկտ չի ունեցել, հրաժարական չի տալու: Առողջապահության նախարարի խորհրդականը լրագրողների հետ զրույցում մի շնչով հերքել է մամուլում շրջանառվող լուրերը: Աշոտ Սարգսյանը կարծում է,որ օգոստոսի վերջը նախարարի արձակուրդ գնալու ճիշտ ժամանակն է: Նշենք, որ վարչապետի որոշմամաբ Թորոսյանը արձակուրդում է գտնվելու օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 18-ը:

Համավարակի պայմաններում ինչպե՞ս են գործելու հանրակրթական դպրոցները: ԿԳՄՍՆ-ը պարզաբանել է, որ բոլոր դպրոցներն ապահովվելու են անհրաժեշտ պաշտպանիչ և ախտահանիչ պարագաներով: Յուրաքանչյուր հաստատությունում նշանակվելու է COVID-19-ի հսկողության պատասխանատու՝ ի պաշտոնե դպրոցի տնօրենը, որը պատասխանատու է լինելու կորոնավիրուսի տարածմումը կանխարգելող կանոնները պահպանելու համար: Յուրաքանչյուր դպրոցի համար կգծագրվի մուտքի և ելքի, նաև դպրոցի ներսում շարժի գործընթացը, քանի որ կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ ավելի է բարձրանում մեծ քանակով մարդկանց ինտենսիվ շփման պարագայում:

Առավոտյան՝ ժամը 07:18-ին, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն: Ավելի ուշ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում:Դեպքի վայր են ժամանել ոչ միայն մեծ թվով փրկարարներ, այլև վարչապետը՝ արտակարգ իրավիճակների նախարարի հետ: Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Երկու հոգի տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Նրանցից մեկը կին է,մյուսը՝ տղամարդ: Կնոջ առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Ըստ նախնական տվյալների՝ մասնակի փլուզվել է շքամուտքում գտնվող 12 բնակարան: Երևանի քաղաքապետը հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։