Բեյրութի պայթյունից արդեն տասնմեկ օր է անցել, սակայն պաշտոնապես հայտնի չէ դրա պատճառը: Լիբանանի կառավարությունը խոստացել էր հնգօրյա ժամկետում հետաքննել ու պարզել պատճառը, սակայն ժամկետը լրանալուց երկու օր անց գործադիրը հրաժարական տվեց: «Էպիկենտրոն»-ը զրուցել է Լիբանանում լույս տեսնող «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագրի հետ՝ պարզելու, թե ինչու է ձգձգվում պայթյունի պաշտոնական պատճառի հրապարակումը: Սևակ Հակոբյանն ասել է, որ իրենք այդ ժամկետին ի սկզբանե անլուրջ են վերաբերվել, քանի որ կառավարությունը վաղուց է կորցրել քաղաքացիների վստահությունը:
Ռուսաստանում սկսել են առգրավել հայկական համարանիշով ավտոմեքենաները: Արգելվում է դրանք վարել: Մինչև վերջերս Դաշնությունում հայկական համարանիշով մեքենաների հետ կապված որևէ խնդիր չկար, սակայն հիմա ճանապարհային ոստիկանությունը հանկարծ սկսել է պահանջներ ներկայացնել: Խնդիրի առաջ են կանգնել ոչ միայն մեր հայրենակիցները, այլև հազարավոր ռուսներ, ովքեր վերջին տարիներին Հայաստանից ավտոմեքենա են գնել: Վերջիններս բաց նամակով՝ օգնության ակնկալիքով, դիմել են Հայաստանի վարչապետին:
Պարետի ստորագրած նոր որոշմամբ՝ նախկինում գործող հակահամաճարակային մի քանի կանոնների մեղմացում է իրականացվել: «Էպիկենտրոն»-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում ու այգիներում՝ փորձելով պարզել քաղաքացիների արձագանքը փոփոխությունների վերաբերյալ: Երևանցիները հիմնականում նշում են, որ փորձում են հնարավորինս հետևել հակահամաճարակային կանոններին, սակայն ցանկություն են հայտնում, որ արտակարգ դրությունը այլևս չերկարաձգվի:
Հայաստանի ամենախոշոր կաֆետերիաների ցանցը՝ «Արտ լանչ»-ը, արդեն նոր ճաշարան ունի նաև «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ: Նորաբաց սննդի կետում աշխատում են փորձառու խոհարարներ, որոնք գիտեն՝ ինչպես կողմնորոշել անգամ ամենաքմահաճ հաճախորդներին: «Արտ լանչ»-ում միջավայրը հաճելի և տրամադրող, խոհանոցն՝ ախորժաբեր, գներն էլ՝ մատչելի:
Կիրակի տոն է: Հայ Առաքելական եկեղեցին վաղը նշելու է Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, երբ նաեւ խաղողօրհնեք է կատարվում: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Այդ առիթով վաղը բոլոր եկեղեցիներում մատուցվելու է պատարագ, որի ընթացքում ընթերցվելու են աղոթքներ, այնուհետև խաղողի օրհնություն է կատարվելու: Տեր Եսայի քահանա Արթենյանը «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում անդարադաձել է տոնի խորհրդին ու ևս մեկ անգամ հորդորել՝ կիրակի գերեզմանոց չգնալ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv