«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ շարունակում է հանդիպումները կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների շարքի երկրորդ հավաքը Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ էր: ԲՀԿ մարզային կառույցի պատասխանատուները Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ վերջին ամիսներին շրջել են համայնքներում, զրուցել ժողովրդի հետ, գրանցել առաջնահերթ խնդիրները և դրանք ներկայացրել կուսակցության առաջնորդին: Լսելով բոլոր հարցերը՝ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է՝ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում կանդրադառնա բարձրացված խնդիրներից յուրաքանչյուրին՝ հետևողական լինելով դրանց լուծմանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv