ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի դիմումը. նա վերականգնել է տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը, որից զրկվել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի որոշմամբ՝ գրագողության հիմքով: Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գոգյանն իրեն վերագրել է գործառույթներ, որոնց իրավասությունը օրենքով չունի: ԲՈԿ նախագահն էլ արձագանքել է՝ հայտարարելով, որ չի գտնում իր հարցի պատասխանը, թե ինչպե՞ս են Գալոյանի դիմումն ուսումնասիրող հանձնաժողովի կազմում ներառվել նրա հետ որոշակի կապ ունեցող անձինք:
Վարչապետն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքներ: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ճանապարհների ասֆալտապատման, գյուղերի լուսավորման և մանկապարտեզների նորոգման աշխատանքներին: Ծովասար համայնքն առաջին անգամ գործող մանկապարտեզ կունենա, իսկ Լճաշենի մանկապարտեզը նորոգումից հետո կկարողանա ընդունել գյուղի բոլոր երեխաներին: Գանձակ, Լիճք, Վարդենիկ և Արծվանիստ համայնքների ճանապարհներին էլ իրականացվում են ավարտուն և ընթացիկ ասֆալտապատման ու լուսավորման աշխատանքներ:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 15-ից կվերսկսվեն դասերը: Պարետատունը որոշել է ուսումնական գործընթացը ոչ հեռավար և սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ, կազմակերպել նաև նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկայում: Ի՞նչ ռիսկեր են առաջանում դպրոցները սեպտեմբերին բացելու դեպքում: Թեմայի շուրջ «Էպիկենտրոն»-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv