ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական խորհուրդն ասյօր արտահերթ նիստ է անցկացրել, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում կուսակցությունը որոշել է մասնակցել Երևանի ավագանու գալիք ընտրությանը: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ նշաձողը հաղթանակն է լինելու:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում նախագահի ընտրություն էր: Բաց թափանցիկ քվեարկությամբ միաձայն ՀԱՕԿ-ի նախագահ վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը:
Նորից տոն, նորից ծաղիկներ ու բարեմաղթանքներ. Երևանի փողոցներում ու պուրակներում շրջող կանանց մարտի 8-ը միայն սիրելի տղամարդիկ չէ, որ շնորհավորել են: Չխախտելով ավանդույթը` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամն այս տարի ևս ծաղիկներ ու անսպառ ժպիտ են պարգևել մեր երկրի բոլոր կանանց
Բարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով, որում ասվում է:
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի՝ Մարտի 8-ի առիթով: Մաղթում եմ առողջություն ու երջանկություն:
Գարնանային այս օրը ուզում եմ մեծարանքի խոսքեր ասել ձեր հասցեին, հիշեցնելով այն անգնահատելի դերի մասին, որ դուք մշտապես ունեցել եք մեր հասարակության կյանքում: Ուզում եմ աջակցության խոսքեր հղել մեր զինվորների մայրերին, ովքեր սպասում են հայրենիքին ծառայող իրենց որդիների վերադարձին:
Մարդու համար չկա ավելի թանկ զգացում, քան սերը մոր ու հայրենիքի նկատմամբ եւ այս գաղափարը սերնդեսերունդ մեր ժողովրդին է փոխանցվում: Դուք կյանքում արժանի եք միայն մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի:
Նորից ու նորից շնորհավորելով բնության զարթոնքի այս գեղեցիկ տոնի առիթով, մաղթում եմ ձեր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ բարգավաճում:

Գարնանային հազարավոր գունեղ ծաղիկներ, մեծարանքի ջերմ ու անկեղծ խոսքեր և բազում ու բազմաթիվ շնորհավորանքներ: Կանանց միջազգային տոնի կապակցությամբ հերթական անգամ հաճելի նախաձեռնությամբ են հանդես գալու ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Նրանց շնորհիվ հենց վաղըª մարտի 8-ին, մեր երկրի գեղեցիկ սեռի բոլոր ներկայուցիչները հաճելի անակնկալի ականատեսն են դառնալու:
ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային և կառուցվածքային բազմաթիվ հարցեր, մեր երկրին ու բնակչությանը մտահոգող խնդիրներ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv