Հունվարի 17-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, բուհի խորհրդի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ խորհրդի հերթական նիստ:
Իրենց ելույթներում խորհրդի անդամները ընդգծեցին, որ մեր երկրում և տարածաշրջանում ինստիտուտի համբավը հետզհետե ավելանում է. դրանում մեծ ավանդ ունի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նրա հովանավորությամբ տարեց տարի ավելանում է վերանորոգված լսարանների և մարզադահլիճների թիվը: Լավագույն ուսանողներն ու դասախոսները խրախուսվեցին ՀԱՕԿ-ի նախագահի կողմից: «Լավագույն դասագիրք», «Լավագույն ձեռնարկ», «Լավագույն ամբիոն», «Լավագույն ուսանող» և «Լավագույն դասախոս» անվանակարգերում հաղթողները «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական խոշոր պարգևների արժանացան: Հայրենական սպորտի ղեկավարը ընդգծեց, որ աջակցությունը շարունակական է լինելու:
Օրակարգի համաձայն՝ կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ բուհի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Այսօր 2827 ուսանող ունեցող ինստիտուտն իր կարգապահությամբ առանձնանում է մյուս բուհերից: Խորհրդի անդամները նշեցին, որ դա էապես պայմանավորված է բուհի ռեկտորի աշխատելաոճով:
Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի ևս առանց անակնկալների չանցավ. 50 հազարից ավելի բացիկներ ու աղաբլիթներ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ Սրբի բարեխոսությամբ երազում տեսնելու են իրենց երկրորդ կեսին:
Երիտասարդներից պակաս ոգևորված չէին տարեցները: Նրանցից շատերը խոստովանեցին, որ իրենց երկրորդ կեսին առաջին անգամ հենց երազում են հանդիպել և խորհուրդ տվեցին աղաբլիթի ամենազոր հատկությանը հավատալ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վստահեցնում են՝ ավանդական դարձած բոլոր միջոցառումները շարունակելի են լինելու:
Փետրվարի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ մատուցվեց հանրաճանաչ բռնցքամարտիկի հոգեհանգստի Պատարագ: Վաստակաշատ բռնցքամարտիկը վերջին անգամ հայրենիք էր այցելել անցյալ տարի՝ իր 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այդ առիթով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Վլադիմիր Ենգիբարյանի մեծարման երեկո, իսկ Երևանի պատանի բռնցքամարտիկների մանկապատանեկան մարզադպրոցը անվանակոչվեց հայկական բռնցքամարտի նահապետ Վլադիմիր Ենգիբարյանի անունով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv