Օրերս ՙՖեյսբուք՚ սոցիալական ցանցում անցկացված սոցիոլոգիական հարցումը մեծ աղմուկ է առաջացրել թե° հանրության, և թե° լրատվամիջոցների շրջանում: Ում օգտին կքվեարկեիք մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին հարցմանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնց գերակշիռ մասն իր ձայնը տվել է իշխող Հանրապետական կուսակցության օգտին: Սակայն պարզվել է, որ ՀՀԿ-ի վիրտուալ էլեկտորատի հիմնական մասը ՙֆեյքեր՚ կամ այլ կերպ ասած կեղծ օգտատերեր են եղել:
Այն, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության համար գյուղատնտեսության ոլորտի զարգացումը գերակա ուղղություն է, օրեցոր առարկայական է դառնում: Դրա վկայությունը դեռևս նախորդ տարի շահագործման հանձնված հարյուրավոր տրակտորներն ու գյուղսարքավորումներն են: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբª տեխնիկան բաշխվել է հանրապետության ամբողջ տարածքով, որին հաջորդել է մեքենատրակտորային կայանների ստեղծումը յուրաքանչյուր մարզում:
Գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ ԲՀԿ-ն ՙԳագիկ Ծառուկյան՚ հիմնադրամի միջոցով աջակցում է գյուղացիներին։ Դրա հետ մեկտեղ համայնքներում ԱԺ ԲՀԿ պատգամավորները հանդիպում են գուղացիների հետ։ Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Տավուշի մարզում։
Փոխելու ենք և սկսելու ենք Երևանից. ահա այս վճռականությամբ է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը մասնակցելու մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին; Նախընտրական քարոզարշավի մեկնարկին կուսակցության ներկայացուցիչները շեշտել են, որ ունեն Երևանի զարգացման իրատեսական ծրագիր, որը կյանքի են կոչելու փորձառու և բանիմաց թիմի շնորհիվ: Այս ընտրություններին ԲՀԿ նշաձողը հաղթանակն է լինելու:
Օր օրի ահագնացող արտագաղթը մեր երկրի համար շարունակում է լրջագույն սպառնալիք մնալ: Ինչու են մարդիկ ամեն գնով ուզում հեռանալ հայրենի երկրից և օրվա հացը օտար ափերում վաստակել, ովքեր են խնդրի գլխավոր պատասխանատուները, և ինչու սայլը երբեք տեղից չի շարժվում: Պարզվում է սեփական մեղքն այլոց վրա բարդելը շատ ավելի հեշտ է, քան այն արժանապատվորեն ընդունելն ու գիտակցելը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv