Համակողմանի աջակցություն խաղողի բերք մշակող բոլոր գյուղացիներին. Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարի գարնանամուտին ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է մեր երկրի տարբեր մարզերի խաղողագործներին, լսում նրանց խնդիրներն ու աջակցելու պատաստակամություն հայտնում: Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում հերթական անգամ Արարատի մարզի գյուղացիներն են:
Հավատացեք սեփական ուժերին ու ամեն ինչ հնարավոր կդառնա: Սա ԲՀԿ առաջնորդի կոչն ու հորդորն է երիտասարդներին:ՙԵրիտասարդական քաղաքապետարան՚ հասարակական կառույցի անդամների խնդրանքին ընդառաջելով Գաgիկ Ծառուկյանը հանդիպել է կառույցի ներկայացուցիչների հետ:
Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է ավանդական հանդիպումների շարքը մեր երկրի տարբեր մարզերի գյուղացիների հետ: Ուշադրության կենտրոնում հերթական անգամ Արմավիրի մարզի բնակիչներն են եղել: Գագիկ Ծառուկյանը լսել է նրանց բոլորի խնդիրները, դրանցից շատերին լուծում տվել հենց տեղում:
Մարտի 8-ից ապիլի 7-ը ընդունված է համարել կանանց միամսյակ Այդ կապակցությամբ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության կանանց խորհուրդը, պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանի գլխավորությամբ, ամբողջ ամսվա ընթացքում հաճելի անակնկալներ է մատուցելու այդ ընթացքում լույս աշխարհ եկած երեխաների մայրերին
88 տարեկանում վախճանվել է սպորտի և արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր Գեորգի Ասատուրյանը: Տաղանդաշատ գործչի հոգեհանգստի արարողությանը մասնակցել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv