ՀԱՕԿ նախագահի հետ հանդիպումից հետո «Միկա» մարզահամալիրում կայացել է Գագիկ Ծառուկյանի անվան MMA-ի և K1-ի «Միքս ֆայթ 40» միջազգային մրցաշարը, որն առանձնացել է աննախադեպ մարտական շոուով ու դիտարժան մենամարտերով: «Մուլտի գրուպ» կոնցեռնի հովանավորությամբ կայացած մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Վենեսուելայի, Ռուսաստանի և Վրաստանի ուժեղագույն մարզիկները: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով մրցաշարին հետևելու էր եկել նաև հանրահայտ «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար Սամի Նասերին:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հանրահայտ «Տաքսի» ֆիլմի գլխավոր դերակատար, ֆրանսիացի դերասան Սամի Նասերիին,նրա եղբորը՝ «13-րդ թաղամաս» ֆիլմից հայտնի Բիբի Նասերիին և «Միքս Ֆայթ» մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մյուս հյուրերին: ՀԱՕԿ նախագահը նվերներ է հանձնել հեղինակավոր հյուրերին և կարևոր համարել տարբեր ազգերի ու մասնագիտությունների տեր մարդկանց մեկ հարկի տակ հավաքվելը: Սամի Նասերին պատմել է Հայաստանից և հայերից ստացած տպավորությունների մասին: Գագիկ Ծառուկյանին հյուրընկալված պատվիրակության անդամները նաև շրջայց են կատարել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի տարածքում, մասնակցել գինու համտեսի արարողությանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv