Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ծննդյան օրվա առթիվ արտասահմանյան մակնիշի նոր ավտոմեքենայով է պարգևատրել հունահռոմեկան ոճի ըմբիշ, անցյալ տարվա աշնանը Սլովակիայում ընթացած ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանին: 20-ամյա մարզիկն իր երախտագիտությունն է հայտնել ՀԱՕԿ նախագահին՝ խոստանալով ամեն ինչ անել՝ Գագիկ Ծառուկյանի հույսերն արդարացնելու և Օլիմպիական չեմպիոն դառնալու համար :
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv