Items filtered by date: Ուրբաթ, 29 Հունիսի 2018
Ուրբաթ, 29 Հունիսի 2018 23:00

Էպիկենտրոն 29.06.2018

 

 

Published in Էպիկենտրոն


Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկայնի աջակցությամբ ու հովանավորությամբ Երևանում մեկնարկել է նարդու Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են սիրված խաղի 200-ից ավելի առաջատար խաղացողներ:

Ուրբաթ, 29 Հունիսի 2018 21:25

Երևի, մաս 83

Published in Երևի

Եվս 2 օր ու Սևանա լճում կմեկնարկի նոր լողաշրջանը: Հուլիսի 1-ից կապուտաչյա գեղեցկուհին իր գրկում կզովացնի ամռան տապից փախչող քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին: Վերջիններն արդեն գերված են Սևանի հմայքով: Էպիկենտրոնի նկարահանող խումբն այսօր լճի մոտ նույնիսկ Օմանից եկած զբոսաշրջիկի է հանդիպել: Պատկան մարմինները վստահեցրել են՝ հուլիսի 1-ից բոլոր հանգստացողներին կընդունեն պատշաճ մակարդակով: Ամեն ինչ արվել է՝ նրանց հանգիստն ու անվտանգությունը ապահովելու համար:

Ուրբաթ, 29 Հունիսի 2018 20:20

Անցուդարձ 29.06.2018

Published in Անցուդարձ

Կարմիր գծերը պետք է լինեն միայն քաղաքապետարանի կողմից հատկացված ու հատուկ սարքերով կահավորված տարածքներում: Քանի դեռ այդ ամենը չկա, կարմիր գծերն ու համապատասխան տուգանքները վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը համարում է ապօրինություն: Հուլիսի 1-ից, եթե քաղաքապետարանը շարունակի աշխատել նույն կերպ, կոչ ենք անում չվճարել կարմիր գծերի համար,- ասել է փաստաբանը: Նա նաև անդրադարձել է փողոցային երթևեկության խնդիրներին ու տուգանքների մեխանիզմներին:

Արմավիրի մարզում շարունակվում են գյուղապետերի դեմ ցույցերը: Այս անգամ ցուցարարների թիրախում Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանն է, որը համայնքը ղեկավարում է արդեն 34 տարի, իսկ դրանից առաջ էլ եղել է կոլխոզի նախագահ: Մարգարյանի պաշտոնավարման ավարտը պահանջող գյուղացիները նրան մեղադրում են թալանի և գյուղում վախի մթնոլորտ ստեղծելու համար: Գյուղապետն ասում է, որ տարիների ընթացքում գյուղի համար բազմաթիվ գործեր է արել և չի պատրաստվում 40 ցուցարարի համար հրաժարական տալ:

<<Ու՞ր էիք դուք և ու՞ր էր միջազգային հանրությունը, երբ ԴԱԻՇ-ից ոչ պակաս վանդալները 1998 թվականից հետևողականորեն սկսեցին իրագործել Նախիջևանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացումը, - Ստրասբուրգում այսօր անցկացվող մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման և անօրինական թրաֆիքինգի խնդրի քննարկման ժամանակ խոսելով ադրբեջանցի վանդալների կողմից Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերի ոչնչացման մասին՝ հայտարարել է ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: <<Ոչնչացնելով համաշխարհային մշակույթի այդ բացառիկ կոթողը, Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ իսպառ վերացնել հայկական հետքը>>,- ընդգծել է նա: Նաիրա Զոհրաբյանի ելույթը կրկին ափերից հանել է ադրբեջանցի պատվիրակներին, որոնք մեկը մյուսին հերթ չտալով Զոհրաբյանին մեղադրել են Ադրբեջանին զրպարտելու և փաստերը խեղաթյուրելու մեջ: Գանիրա Փաշաևան կոչ է արել Վեհաժողովին լռեցնել հայ պատամավորին:

Ուրբաթ, 29 Հունիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 29.06.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։