Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Ծառուկյան՚ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում խոսել է վեհաժողովի անկախ հետաքննող մարմնի բացահայտած ադրբեջանական կոռուպցիոն սկանդալի` ,ադրբեջանական լվացքատանե մասին: Պատգամավորը կոչ է արել կոռուպցիոն այդ սկանդալում ներգրավված ԵԽԽՎ բոլոր պատգամավորներին անհապաղ վայր դնել մանդատները: Վեհաժողովում նաև ելույթ է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ այժմ մեր երկրում ընթանում են արմատական բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: ,Հայաստանում կարող են իրականացվել խոշոր ներդրումներ, քանի որ կան հստակ երաշխիքներ դրանց պաշտպանության համար:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում արդեն 4-րդ օրն է, արշալույսները չեն խաղաղվում: Գյուղացիները պահանջում են համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը: Նա Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիները հայտնել են, որ չեն ցանկանում ապրել Զարզանդ Գրիգորյանի լծի տակ, որն իրենց թալանում ու պահում է վախի մթնոլորտում: Արշալույսցիների դժգոհությունները լսել է իմ գործընկեր Արթուր Հակոբյանը :
Եվ այսպես, օրը հագեցած էր սպասված ու անսպասելի իրադարձություններով: Դրանցից թերևս ամենաուշագրավը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու մասին լուրն էր: ,Էպիկենտրոնիե-ի հետ զրույցում Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով: Բերման է ենթարկել նաև ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանը: Մանվել Գրիգորյանի ընտանիքի համար ևս օրը բարեհաջող չի եղել: Որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, կնոջն էլ՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել:
Ուշ գիշեր հրապարակվեց տեսանյութ, որը պատմում էր Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին: Վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կատարած հետաքննությունը տեսնելով՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ առավոտից հավաքավել էի Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք շրջափակել էին Քաղաքապետարանի մուտքը: