Items filtered by date: Շաբաթ, 23 Հունիսի 2018
Շաբաթ, 23 Հունիսի 2018 23:00

Էպիկենտրոն 23.06.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 23 Հունիսի 2018 21:32

Ես կամ 23.06.2018 Արման Նշանյան

Published in Ես կամ
Շաբաթ, 23 Հունիսի 2018 20:20

Անցուդարձ 23.06.2018

Published in Անցուդարձ

ԱԻՆ 911 ծառայությունը երեկ՝  ժամը 21:58-ին,  տեղեկություն էր ստացել, որ  հունիսի 8-ին Այնթապ գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 14-ամյա Հայկ Հարությունյանը  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում է: Ահազանգից հաշված րոպեներ  հետո նշված վայր են ժամանել ԱԻՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն ու  ոստիկանները: Նրանք կամավորների հետ ամբողջ գիշեր որոնողական աշխատանքներ են իրականացրել, բայց ապարդյուն: Կորած երեխան դեռ չի գտնվել:  ԱԻ նախարարի հանձնարարությամբ Աբովյանում և հարակից տարածքներում որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: 

 

Ադրբեջանական լրատվամիջոցները որոշակի դադարից հետո բարձրացնում են հերթական հիստերիան՝ տեղեկատվական հարթակում հանդես գալով հակահայկական քարոզչությամբ: Ապատեղեկատվությամբ հոլովակների տարածում, կեղծ կայքէջեր ու ստահոդ հայտարարություններ. ի՞նչ պատկեր է այժմ դաշտում և այս ֆոնին ինչպե՞ս գրագետ PR-ի միջոցով բարձր պահել մեր երկրի իմիջը:

Այս շաբաթ հակառակորդն ակտիվություն է դրսեւորել սահմանին: ՊԲ արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հունիսի 17-ին՝ ժամը 21:45-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և հետ շպրտել ելման դիրքեր: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Էպիկենտրոնի հետ զրույցում ասել է, որ առաջին գիծ բերված ադրբեջանական զինտեխնիկան, հատուկ նշանակության ստորաբաժանումները հետ չեն քաշվել: Արցախը գրավելու մասին Զաքիր Հասանովի հայտարությունը պաշտոնական Ստեփանակերտի համար անսպասելի չի եղել: Տիգրան Աբրահամյանը խոսել է նաեւ Ադրբեջանի կողմից ամերիկայն ուղղաթիռների ձեռքբերմանը: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովանն էլ նկատել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, հաջորդեց Ադրբեջանի միլիտարիստական հռետորաբանությունը:

Թբիլիսիում Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի և վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ 1914 թվականից ամեն տարի մայիսի վերջին կիրակին նշվում է Սայաթ- Նովայի հիշատակի օրը՝ Վարդատոնը: Այդ օրը Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հայերն ու վրացիները ծաղիկներ են դնում սիրո երգիչ, աշուղական երգի ռահվիրա Սայաթ -Նովայի հուշաքարին,հայերեն ու վրացերեն երգում և արտասանում են նրա տաղերը: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ այս տարի Թբիլիսիում Վարդատոնին մասնակցել են «Հավասու» անվան աշուղական անսամբլի սաները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։