Items filtered by date: Երկուշաբթի, 09 Մարտի 2020
Երկուշաբթի, 09 Մարտի 2020 22:05

Էպիկենտրոն 09.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով եղել է Բրյուսելում: Առաջին պաշտոնական հանդիպումը Նիկոլ Փաշինյանն ունեցել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանի հետ հանդիպումը սկսվել է առանց ձեռքսեղմման: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը: Փաշինյանը հանդիպել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Այս անգամ ձեռքսեղմում եղել է, Դոնալդ Տուսկն ասել է, որ Փաշինյանի հետ անվտանգ է զգում և կատակել.« Երբեմն քաղաքական գործիչներն ավելի վտանգավոր են, քան վիրուսը»:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վաղը կմեկնի Լոնդոն` մասնակցելու առաջին վարկանիշային մրցաշարին: Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի 10 բռնցքամարտիկ: Ի՞նչ մարզավիճակով ու ի՞նչ ակնկալիքներով են մեր բռնցքամարտիկները մեկնում Լոնդոն, կպատմի Արամ Մանուկյանը:

«Երկրում ավելի շուտ հեղափոխության քարոզարշավ է իրականացվում, քան հանրաքվեի»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Իմ քայլ»-ից Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն իրազեկված է հանրաքվեի մասին: Նա վստահ է, որ «Այո»-ն հաղթելու է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի համոզմամբ էլ՝ «Այո»-ի հաղթանակից կամ պարտությունից չէ կախված մարդկանց լավ կամ վատ ապրելը: Ճեպազրույցներում չի շրջանցվել նաև Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսելյան այցը:

ԱԺ-ում տեղի է ունեցել մետաղական հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Հանձնաժողովականները հանքարդյունաբերության ոլորտի պատասխանատուին հարցեր են ուղղել Հայաստանում գործող հանքերի, բնությանը դրանց հասցրած վնասների և քաղաքացիներից ստացված բողոքների վերաբերյալ: Նիստի օրակարգի զգալի մասը նվիրված է եղել Ամուլսարի խնդրին:

ԵՄ անդամ պետություններից 22-ն արդեն հայտարարել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին: Ընդհանուր առմամբ, գործընթացն ավարտին է մոտենում: Մի քանի օր առաջ Ֆրանսիան ավարտեց համաձայնագրի վավերացումը: Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում և Հունաստանում փաստաթղթի վավերացումից հետո այն ամբողջությամբ ուժ մեջ կմտնի: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը կարևոր է համարել օր առաջ ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկը:

Մեկուկես տարվա ընթացքում մեր երկրում ընտանեկան բռնության 3 հազարից ավելի դեպք է գրանցվել: Հիմնականում բռնության են ենթարկվել կանայք: Այս պահին ընտանիքի անդամի հանդեպ բռնություն կիրառելու համար ոստիկանությունում հազարից ավելի մարդ է հաշվառված: Մասնագետների կարծիքով՝ ընտանեկան բռնությունը կանխելու համար նախ պետք է քրեականացնել այն, ապա բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը, որպեսզի նման իրավիճակները հանդուրժելու փոխարեն դիմեն իրավապահներին: Բռնության վերջին աղմկոտ դեպքը արձանագրվեց Գյումրիում: Կինը մահացել էր, աղջիկը հիվանդանոցում է: Թեև երեխայի հարազատները խնամակալությունից հրաժարվել են, բայց կան այլ քաղաքացիներ, որ պատրաստ են դառնալ աղջկա խնամակալը։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։